Премьер-министр Чехии купил глобус, чтобы выяснить, где находится Гренландия. Когда разобрался, согласился с аргументами Трампа, почему нужно забрать самый большой остров мира под американский флаг. Иными словами, Гренландия становится лакмусовой бумажкой для нового международного аппетита, в котором мандат ООН уже просрочен — точно так же, как в высших учебных заведениях просроченным стал самый крепкий опиум для масс советского периода — научный коммунизм. Даже наследник советской дипломатии Алиев признаёт, что в международных отношениях доминирует не верховенство права, а право силы. И это говорит тот самый Алиев, которого вместе с премьер-министром Армении удостоили премии «Зайед» за человеческое братство. Было бы правильно, если бы обладатели этой эмоциональной награды ещё и сказали: после этого где же будет жить человеческое братство — в силе права или в праве силы? Или подождите, Гренландия сама ответит на этот вопрос. Трамп входит в Гренландию с местью за отказ от Нобелевской премии, или циничной сделкой за наличные по покупке этого ледяного куска — помните, точно так же поступили с Аляской царской России. Поэтому приобретение Арменией индийских ракет — это минимум, чтобы защитить арабскую премию «Зайед» за человеческое братство, если, конечно, наша контрразведка не подозревает, что бакинский миф о «Западном Азербайджане» ничем не отличается от мифа о Гренландии…
Нвер Мнацаканян
Չեխիայի վարչապետը գլոբուս է գնել, որ պարզի՝ որտեղ է գտնվում Գրենլանդիան։ Երբ պարզել է, համաձայնել է Թրամփի փաստարկներին, թե ինչու է պետք վերցնել աշխարհի ամենամեծ կղզին ամերիկյան դրոշի ներքո։ Այլ կերպ ասած, Գրենլանդիան դառնում է լակմուսի թուղթ՝ միջազգային նոր ախորժակի, որում ՄԱԿ-ի մանդատն արդեն ժամկետանց է, ինչպես բարձրագույն բուհերում դարձավ ժամկետանց խորհրդային մասսաների ամենաթունդ օպիումը՝ գիտական կոմունիզմը։ Անգամ խորհրդային դիվանագիտության ժառանգ Ալիևն է խոստովանում, թե միջազգային հարաբերություններում գերակշռում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ՝ ուժի։ Եվ դա ասում է այն Ալիևը, որին Հայաստանի վարչապետի հետ արժանացրել են Զայնեդ կոչվող մարդկային եղբայրության մրցանակին։ Ճիշտ չէր լինի, եթե այդ հուզական վերնագրով մրցանակին արժանացածները նաև ասեին՝ սրանից հետո որտեղ է բնակվելու մարդկային եղբայրությունը, իրավունքի ուժում, թե՝ ուժի իրավունքում։ Կամ սպասեք, Գրենլանդիան կպատասխանի այդ հարցին․Թրամփը մտնում է Գրենլանդիա Նոբելյան մրցանակի մերժումը չներելու վրեժխնդրությամբ, թե սառույցի այդ կտորը քեշ փողով առնելու ցինիկ գործարքով․ հիշում եք, նույնը եղավ ցարական Ռուսաստանի Ալյասկան վերցնելիս։ Այնպես որ, Հայաստանի հնդկական հրթիռներ ձեռք բերելը նվազագույնն է արաբական Զայնեդ մարդկային եղբայրության մրցանակը պաշտպանելու համար, եթե, իհարկե, մեր հակահետախուզությունը չի կասկածում, որ Բաքվի արևմտյան Ադրբեջան առասպելը Գրենլանդիայի առասպելից ոչնչով չի տարբերվում․․․
Նվեր Մնացականյան
Подробнее в видео