Здравствуйте! Международный суд в Гааге отклонил иск Азербайджана против Армении, касающийся первой арцахской войны, и решил рассмотреть иск Армении против Азербайджана по поводу агрессии Баку 2020-2023 годов. Теперь понятно, почему Баку рассекречивает несогласованные пункты мирного соглашения, в котором как раз есть положения, подтвержденные Гаагским судом. Будьте спокойны, в Баку лучше нас знают, что их истинная головная боль не Конституция Армении или европейские наблюдатели, а гаагский судебник, в котором и найдут свое место как омерзительные проявления расовой дискриминации и ксенофобии факты пыток армянских пленных и свидетельства о замученных до смерти беззащитных стариках. А что вы собираетесь делать со стостраничным отчетом Freedom House? Его ведь не в Ереване написали. Авторы доклада задаются вопросом, почему в Нагорном Карабахе нет армян? Думаете, в Гааге не знают ответа на этот вопрос? Алиев лучше всех знает, что подпись под соглашением «не воевать» не освобождает ни от Гаагского трибунала, ни от типичных для диктатур политических разрушений, тем более, как говорят, Алиев готовится к третьей трансформации власти — коронации своего сына. Сейчас скажете, что это миф, клановая мечта. Возможно, потому что сейчас маховика Гааги толком не видно. Но только этот маховик знает, что из мучений заживо расчлененной армянской женщины он положит на поднос Алиева-сына… Удачи!
Нвер Мнацаканян
Հաագայի միջազգային դատարանը մերժեց Հայաստանի դեմ Ադրբեջանի արցախյան առաջին պատերազմին վերաբերող հայցը և որոշեց քննել Ադրբեջանի դեմ 2020-23թթ-ին Բաքվի ագրեսիային վերաբերող Հայաստանի հայցը։ Հիմա հասկանալի է, թե ինչու է Բաքուն գաղտնազերծում հաշտության համաձայնագրի չհամաձայնեցված կետերը, որոնց մեջ է հենց Հաագայի դատարանով հաստատվածը։ Հանգիստ եղեք, Բաքվում մեզանից լավ գիտեն, որ Հայաստանի սահմանադրությունը կամ եվրոպայի դիտորդները չեն իրենց բուն փորացավը, այլ Հաագայի դատաստանագիրքը, որտեղ էլ տեղ կգտնեն հայ գերիներին խոշտանգելու ու անպաշտպան ծերերին տանջամահ անելու փաստերը, որպես ռասսայական խտրականության ու քսենոֆոբիայի զազրելի դրսևորումներ։ Բա Ֆրիդոմ Հաուսի հարյուր էջանոց զեկույցը ինչ եք անելու․ դա էլ հո Երևանում չեն գրել․ զեկույցի հեղինակները հարցնում են, ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան․ կարծում եք Հաագայում չգիտեն այդ հարցի պատասխանը։ Ալիևը բոլորից լավ գիտի, որ չպատերազմելու մասին համաձայնության տակ ստորագրելը չի ազատում Հաագայի տրիբունալից, ոչ էլ քաղաքական ավերածություններից բռնապետություններին բնորոշ, մանավանդ ասում են Ալիևը պատրաստվում է իշխանության երրորդ տրանսֆորմացիային՝ որդու թագադրմանը։ Հիմա կասեք միֆ է, կլանային ցնոր․ մի գուցե, որովհետև հիմա իսկապես չի երևում Հաագայի թափանիվը, բայց միայն այդ թափանիվը գիտի՝ ինչ է դնելու Ալիև որդու սկուտեղին կենդանի-կենդանի անդամահատված հայ կնոջ տանջանքներից․․․
Նվեր Մնացականյան