Здравствуйте! Было бы преувеличением заявить, что в Соединенных Штатах демократы провалились из-за того, что назвали избирателя республиканца Трампа «мусором». Однако сходство с бродящим в армянском политическом поле «мусором» подтверждает, что кормежка такими предвыборными манипуляциями выходит боком не избирателю, а тому, кто кормит, что и произошло в Штатах. А ранее в Армении «мусор» ответил бывшей элите знаменитой комбинацией из трех пальцев. В клановой диктатуре картина другая, например у нашего соседа выборы – это театрализованное представление. В нем избирателю на подносе подают только огурец, и то со специальной инструкцией — огурец можете пробовать как посолив, так и без соли, потому что не важно, у царя в любом случае будет 90%. В США на одном и том же подносе лежат и национальные интересы, и право голоса. И сейчас титульная лесть в адрес Трампа является ни чем иным, как признанием в ревности к неманипулируемому качеству американского народа. Это качество предпочло Трампа, проходящего по десяткам уголовных дел. Так что, продолжайте высмеивать кандидатов в президенты, но оставьте волю американского народа в покое. Посмотрите, какой мастер-класс они преподают. Внимательно прочитайте поздравления политических оппонентов Трампа, где доминирующим является стремление поддержать его, потому что вне зависимости от того, оппонентами или единомышленниками они являются, все вместе думают о сохранении своей великой страны. И чтобы этого добиться не надо было распространять в Армении цыганское ясновидение «Трамп или Харрис», императивом является установление в Армении этой планки… Удачи!
Нвер Мнацаканян
Ասել, թե Միացյալ Նահանգներում դեմոկրատներին տապալեց հանրապետական Թրամփի ընտրողին աղբ որակելը, չափազանցություն կլինի, բայց նմանությունը հայկական քաղաքական տիրույթում թափառող ժեխի հետ հաստատում է, որ ընտրական այդպիսի մանիպուլյացիաներով կերակրելը ոչ թե ընտրողի քթից է գալիս, այլ՝ կերակրողի, ինչն էլ եղավ Նահանգներում, իսկ ավելի վաղ Հայաստանում ժեխը պատասխանեց նախկին էլիտային երեք մատի հայտնի կոմբինացիայով։ Այլ է պատկերը կլանային բռնապետությունում, օրինակ մեր հարևանը, որտեղ ընտրությունը թատերական ներկայացում է, ընտրողի սկուտեղին էլ միայն վարունգ է մատուցվում, այն էլ հատուկ ցուցումով․ վարունգ կարող եք ճաշակել կամ աղը ցանելով, կամ առանց աղի, որովհետև միևնույնն է՝ թագավորը 90 տոկոսանոց է։ ԱՄՆ-ում ազգային շահն ու ընտրելու իրավունքն են միևնույն սկուտեղի վրա, և հիմա Թրամփին ուղղված տիտղոսավոր քծնանքը ոչ այլ ինչ է, քան խանդի խոստովանանք ամերիկացի ժողովրդի չմանիպուլացվող որակի հանդեպ։ Այդ որակը նախընտրեց տասնյակ քրեական գործերով անցնող Թրամփին։ Այնպես որ, շարունակեք ծաղրել նախագահի թեկնածուներին, բայց ամերիկյան ժողովրդի կամքը հանգիստ թողեք։ Տեսեք վարպետության ինչ դաս է ընթանում․ ուշադիր ընթերցեք Թրամփի քաղաքական հակառակորդների շնորհավորանքները, որտեղ դոմինանտը նրան աջակցելու մղումն է, որովհետև նրանք, հակառակորդ, թե՝ յուրային, բոլորը միասին մտածում են իրենց մեծ երկրի լինելիության մասին, և դրան հասնելու համար պարտադիր չէր Հայաստանում Թրամփ կամ Հարիս գնչուական պայծառատեսություն տարածել, պարտադիրը Հայաստանում այդ նշաձողը հաստատելն է․․․