Здравствуйте! Было бы правильнее, если бы сами грузины сделали выводы из грузинских выборов, вместо того чтобы искать армянский след с формулировкой «армянская карусель». Да еще и в исполнении президента, которая так и не признала, что описанное ею явление называется не армянским, а балканским. Поэтому и необходимо напомнить госпоже Саломе, что «армянская карусель» скончалась в Армении, а если она воскресла в Грузии, то это уже задача прокурора Грузии – выяснить — была ли «армянская карусель» импортирована или произведена на месте. Если не получится, попробуйте призвать на помощь прокурора Азербайджана. Там проекция выборов все еще горячая, а Милли Меджлис перепроизведен с высокой политтехнологической точностью, как это бывает, скажем, в Туркменистане или Северной Корее. Армения попрощалась с этим политическим болотом с христианским обязательством никогда больше не возвращаться, потому что независимо от того армянской или балканской называется карусель, у нее одно и то же разрушительное последствие — правительство ликует на лжи, а страна истощается от этой лжи. Мы исчерпали этот лимит, исчерпаете и вы, если поймете, что хоть выборы и являются борьбой за власть, но у голоса есть хозяин. Если не верите, спросите у прокурора Азербайджана — он знает, сколько азербайджанцев покинуло его страну, чтобы отстоять свой голос. Так что, держитесь подальше от Армении, если решили остаться в эпохе каруселей… Удачи!
Нвер Мнацаканян
Ճիշտ կլիներ, որ վրացական ընտրություններից հետևություն անեին իրենք՝ վրացիները, հայկական հետք փնտրելու փոխարեն, հայկական կարուսել ձևակերպմամբ, այն էլ նախագահի կատարմամբ՝ այդպես էլ չխոստովանելով, որ իր նկարագրածը ոչ թե հայկական, այլ բալկանյան է կոչվում։ Դրա համար էլ հարկ է հիշեցնել տիկին Սալոմեին, որ հայկական կարուսելն իր մահկանացուն կնքել է Հայաստանում, եթե այն Վրաստանում հարություն է առել, դա Վրաստանի դատախազի գործն է՝ պարզել, հայկական կարուսելը ներմուծվել է, թե արտադրվել է տեղում։ Եթե չհաջողեք, փորձեք օգնության կանչել Ադրբեջանի դատախազին․ այնտեղ ընտրության հետագիծը դեռ տաք է, միլի մեջլիսն էլ վերարտադրվել է քաղտեխնոլոգիական բարձր ճշգրտությամբ, ինչպես լինում է, ասենք, Թուրքմենստանում, կամ Հյուսիսային Կորեայում։ Հայաստանն այդ քաղաքական ճահճին հրաժեշտ է տվել՝ երբեք չվերադառնալու քրիստոնեական պարտավորությամբ, որովհետև կարուսելը հայկական կոչվի, թե՝ բալկանյան, կործանարար է՝ նույն հետևանքով․ իշխանությունը ցնծում է կեղծիքի վրա, երկիրը մաշվում այդ կեղծիքից։ Մենք սպառել ենք այդ լիմիտը, կսպառեք նաև դուք, եթե հասկանաք, որ ընտրությունը, չնայած պայքար է իշխանության համար, բայց քվեն տեր ունի։ Չեք հավատում, հարցրեք Ադրբեջանի դատախազին․ նա գիտի, թե քանի ադրբեջանցի է լքել իր երկիրը իր քվեին տեր կանգնելու պատճառով։ Այնպես որ, հեռու մնացեք Հայաստանից, եթե որոշել եք մնալ կարուսելի դարաշրջանում․․․