Здравствуйте! Нужно либо усвоить законы квази-демократии, либо сделать выводы из преподнесенных нам уроков этого гибридного хаоса. В этом случае вы будете хотя бы знать, в чью дверь стучится война. Британцы приостанавливают помощь Грузии в сфере безопасности из-за предпринятых суверенных действий, но поощряют действия Баку, преодолевшего отметку в 300 политзаключенных, в обмен на согласие разыграть угрозу против Ирана. Израиль терроризирует миротворца ООН, вся Европа ноет по этому поводу, но никто не говорит: закройте кран азербайджанской нефти, поступающей в Израиль. Почти все считают COP29 в Баку позорным отступлением международного права от основной цели этой конференции, но американский чиновник не связывает мирное соглашение между Арменией и Азербайджаном с этим ожидаемым в Баку саммитом, действующим от имени высокого права. А с чем тогда связываете, и в чем тогда заключается доминирование страны номер один НАТО на этой игровой доске? Даже Турция, которая транспортирует азербайджанскую нефть в Израиль, но льет слезы из-за гибели мусульманских братьев, поддерживает перекресток мира Армении. Но ведь это не означает, что Эрдоган лишит Алиева права жить в своем политическом гареме. А теперь скажите, кому в этой международной фальши вы доверите армянский перекресток мира… Удачи!
Нвер Мнацаканян
Կամ պետք է սովորել քվազի ժողովրդավարության կանոնները, կամ հետևություն անել հիբրիդային այս քաոսի մեզ բերած դասերից, գոնե կիմանաք՝ ում դուռն է թակում պատերազմը։ Բրիտանացիները կասեցնում են վրացիների անվտանգային օգնությունը՝ ինքնիշխան գործողություններ ձեռնարկելու համար, խրախուսում 300-ից ավելի ավելի քաղբանտարկյալի սահմանը հատած Բաքվին՝ Իրանի դեմ սպառնալիքը խաղարկելուն համաձայնելու դիմաց։ Իսրայելն ահաբեկում է ՄԱԿ-ի խաղաղապահին, ամբողջ Եվրոպան նվնվում է, բայց մեկը չի ասում՝ փակեք Իսրայել մտնող ադրբեջանական նավթի փականը։ Գրեթե բոլորը Բաքվի COP 29-ը համարում են միջազգային իրավունքի խայտառակ նահանջ այդ համաժողովի բուն նպատակից, ամերիկացի պաշտոնյան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չի կապում Բաքվում սպասվող բարձր իրավունքի անունից գործող այդ գագաթաժողովի հետ։ Բա էլ ինչի հետ եք կապում, էլ որն է ՆԱՏՕ-ի թիվ մեկ երկրի դոմինանտությունը այդ խաղատախտակի վրա։ Անգամ Թուրքիան, որ ադրբեջանական նավթն ուղարկում է Իսրայել, բայց լաց լինում մուսուլման եղբայրների կորստի համար, աջակցում է Հայաստանի խաղաղության խաչմերուկին, բայց դա հո չի նշանակում, որ Էրդողանը կզրկի Ալիևին իր քաղաքական հարեմում ապրելու իրավունքից։ Դե հիմա ասեք, միջազգային այս կեղծիքում ում եք վստահելու խաղաղության հայկական խաչմերուկը․․․