Здравствуйте! Если верна информация о том, что после переваривания оккупации Арцаха армянское вооружение и техника обнаружены на украинском фронте, то вывод из этого как минимум отвратительный. С другой стороны, Алиева никто не спрашивает куда делись арцахцы, и уж тем более не будут спрашивать, что случилось с трофеями, стоимость которых превышает миллиард долларов. Не в Армению же это все перевозить — в честь правительства Арцаха, которое было в курсе сценария оккупации, и российского миротворца. В Арцах в свое время было доставлено приобретенное потом и кровью гражданина Армении, а ведь могло все вернуться обратно по тому же маршруту? Есть один генерал, проработавший министром обороны на каком-то непонятном этапе, который выступает из-за границы, решив проникнуть во внутриполитическую кухню своей страны с севера. И такое бывает, ведь сейчас очень популярна еда на заказ, вот и он угощается из чужого политического меню. Но суть не в этом, даже похвально, что генерал подает заявку на статус политического оппонента. Но согласитесь, по факту жульничества вокруг армянского оружия и техники в первую очередь должен был быть слышан голос этого генерала, хотя бы с каким-либо северным объяснением, в чьем кармане оказалось отобранное у разоруженного Арцаха. Поможет ли молчание — вряд ли, особенно тому, кто в полной мере воспользовался кухней нашей обороны. Обидно даже не за то, что генерал — позорный пример революционного назначения, который теперь разоблачен, как это обычно бывает со шпионом. За то обидно, что этому генералу доверили пароль нашей безопасности, сидя на котором он критикует процесс вооружения своей страны и с достойной курицы покорностью не говорит ни слова о сдаче арсенала Арцаха… Удачи!
Нвер Мнацаканян
Եթե տեղեկությունը հաստատ է, որ Արցախի օկուպացիան մարսելուց հետո հայկական զենք-զինտեխնիկան հայտնվել են ուկրաինական ճակատում, առնվազն նողկալի հետևության է բերում։ Մյուս կողմից, Ալիևին չեն հարցնում ուր են արցախցիները, էլ ուր մնաց հարցնեն՝ ինչ եղավ միլիարդն անցնող ռազմավարը։ Հո Հայաստան չէր տեղափոխվելու՝ ի պատիվ օկուպացիայի սցենարին տեղյակ Արցախի իշխանության ու ռուս խաղաղապահի, չէ որ ժամանակին Հայաստանի քաղաքացու դառը քրտինքով ու զրկանքով ձեռք բերվածն էր հասել Արցախ։ Կարող էր, չէ, նույն ճանապարհով էլ վերադառնալ։ Մի գեներալ կա, ինչ որ անհասկանալի փուլում պաշտպանության նախարար աշխատած, խոսում է դրսից, որոշել է հյուսիսից մտնել իր երկրի ներքաղաքական խոհանոց։ Երևի այդպես էլ է լինում, չէ որ հիմա շատ է տարածված պատվերով սնունդը, դե նա էլ օգտվում է օտարի քաղաքական ճաշացանկից։ Բայց էականը դա չէ։ Անգամ ողջունելի է, որ գեներալն է քաղաքական ընդդիմախոսի հայտ ներկայացնում։ Բայց, համաձայնեք, որ հայկական զենք-զինտեխնիկայի ժուլիկության փաստով առաջինն այդ գեներալի ձայնը պետք է լսվեր, գոնե որևէ հյուսիսային բացատրությամբ, թե ում գրպանն է մտել զինաթափված Արցախի ունեցածը։ Կօգնի լռելը, դժվար թե, հատկապես մեր պաշտպանական խոհանոցից լիուլի օգտվածին։ Վիրավորականն այն չէ, որ գեներալը հեղափոխական նշանակման խայտառակ օրինակ է, ու հիմա բացահայտվել է, ինչպես, սովորաբար լինում է լրտեսի դեպքում, այլ այն, որ այդ գեներալին վստահվել է մեր անվտանգության գաղտնաբառը, որին նստած հիմա փնովում է իր երկրի զինվելը, ու ոչ մի խոսք Արցախի զինանոցը հավի հնազանդությամբ զիջելու մասին․․․