Здравствуйте! Тойво Клаар, который покинет свою должность через несколько дней, напоминает об обязательстве Брюсселя – армяне Карабаха должны вести переговоры с Баку о своем безопасном и достойном возвращении в родные края. Если бы кто-нибудь так же напомнил об обязательстве Москвы, в рамках соглашения от 9 ноября, интриги столь нетерпящих друг друга полюсов были бы более отчетливыми, прежде чем пропагандировать новый опиум армяно-азербайджанского примирения. Палестинцы каждый день гибнут в Газе именно по причине вышеупомянутой политической импотенции. Вскоре с такой же серьезностью и их пригласят, призвав жить достойно в родных местах. Найдутся даже аплодирующие этой манипуляции международного гуманизма. Если вы им верите, то поверите и в возвращение армян Арцаха и палестинцев Газы в места их этнического проживания. Можете даже поверить в бред председателя ЦИК Азербайджана об участии армян в парламентских выборах. И когда вы все это переварите, будьте уверенны, уже никто не вспомнит о том, что армяне Арцаха покинули свои родовые дома, чтобы не погибнуть в так называемой трехсторонней ловушке 9 ноября. У палестинцев Газы не было места для отступления — они остались, чтобы погибнуть, и в этом вся разница. Было бы не плохо, если бы Тойво Клаар также объяснил, почему захватившая Арцах Анкара защищает палестинцев, а обосновавшийся в Арцахе Баку – евреев, несмотря на то, что оба они сидят на ставке «один народ-два государства».
Нвер Мнацаканян
Մի քանի օրից հեռացող Տոյվո Կլաարը հիշեցնում է Բրյուսելի պարտավորությունը, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ պիտի բանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ ու արժանապատիվ վերադարձի շուրջ։ Եթե մեկն էլ հիշեցներ Մոսկվայի պարտավորությունը Նոյեմբերի իննի թղթով, այդքան իրար չհանդուրժող բևեռների խարդավանքն ավելի խոսուն կլիներ հայ-ադրբեջանական հաշտեցման նոր օպիումը քարոզելուց առաջ։ Գազայում ամեն օր պաղեստինցիներ են զոհվում հենց վերը նշված քաղաքական իմպոտենտության պատճառով։ Շուտով նույն լրջությամբ նրանց էլ կհրավիրեն հայրենի տարածաշրջանում արժանապատիվ ապրելու կոչով։ Միջազգային հումանիզմի այդ մանիպուլյացիային կգտնվեն նույնիսկ ծափահարողներ, որոնց եթե հավատում եք, ուրեմն կհավատաք Արցախի հայերի ու Գազայի պաղեստինցիների վերադարձին իրենց էթնիկ բնակության վայրեր, կարող եք հավատալ անգամ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խորհրդարանական ընտրություններին հայերի մասնակցության մասին զառանցանքին։ Այ, երբ այդ ամենը մարսեք, վստահ եղեք, էլ ոչ ոք չի հիշի, որ Արցախի հայերը հեռացան իրենց պապենական տներից, որպեսզի չզոհվեն Նոյեմբերի իննի եռակողմ կոչված թակարդում․ Գազայի պաղեստինցիները նահանջի տեղ չունեին, մնացին, որ զոհվեն․ սա է տարբերությունը։ Դրա համար էլ վատ չէր լինի, որ Տոյվո Կլաարը նաև բացատրեր, թե ինչու է Արցախը գրաված Անկարան պաշտպանում պաղեստինցիներին, Արցախում հաստատված Բաքուն՝ հրեաներին, չնայած երկուսն էլ նստած են մեկ ազգ, երկու պետություն խաղադրույքի վրա․․․