Здравствуйте! Не исключено, что подогревающаяся проблема армянских сел глубоко связана с усилением мандата европейских наблюдателей. Если это так, то Баку заставят играть с огнем, потому что потеря живого села – это не только потеря земли. Исчезнет и мандат мира, на который сделана очень высокая ставка, на этот раз уже без внешней формальности. И внутренний опиум с дозой патриотизма тоже не поможет, если не подтвердить ту волю, что обладающие высоким стратегическим кодексом армянские поселения, такие как Воскепар или Неркин Ханд, не могут находиться на аукционном столе, якобы, по требованию процесса демаркации границы. Теперь вы видите, в который уже раз за эти тридцать лет мы возвращаемся к алгоритму «что такое приграничное село», так и не нашедшего своего места в армянском мышлении. Вы предпочитаете перегруженный, перенасыщенный, ожиревший Ереван селам, оставленным на плечах пенсионера. Все еще не время выйти из иллюзии, войти в село с полной решимостью армянского ресурса, поставить планку жизни, а не отступления? А Диаспоре прямо сказать: мы идем в село, Армения начинается не с Еревана, где вы покупаете квартиры, а с Воскепара, где живут защитники этих квартир. Что еще подскажет нам, что покой Еревана зависит от веры в жизнь воскепарца, что с Баку можно обсуждать все, кроме этой веры, которую в Воскепаре именуют национальным фронтом … Удачи!
Нвер Мнацаканян
Չի բացառվում հայկական գյուղերի տաքացող խնդիրը խորքային կապի մեջ է եվրոպացի դիտորդների ուժեղացված մանդատի հետ։ Եթե այդպես է ՝ Բաքվին ստիպելու են կրակի հետ խաղալ, որովհետև ապրող գյուղի կորուստը միայն հողի կորուստ չէ, կկորչի նաև խաղաղության մանդատը, որի վրա շատ մեծ խաղադրույք է դրված, այս անգամ արդեն առանց արտաքին ձևականության, ոչ էլ ներսի հայրենասիրական դոզայով օպիումը կօգնի, եթե չեք հաստատում կամքը, որ հայկական բնակավայրը ՝ ռազմավարական բարձր կոդեքսով, ինչպիսին, օրինակ Ոսկեպարն է, կամ Ներքին Հանդը, չեն կարող գտնվել աճուրդի սեղանին իբր սահմանազատման պահանջով։ Հիմա տեսաք, այս եռեսուն տարվա մեջ որերորդ անգամ նորից եկանք ինչ է սահմանային գյուղը հայկական մտածողությունում այդպես էլ իր տեղ չգտած ալգորիթմին։ Հավանում եք գերբեռնված, գերնյութականացված, ճարպակալած Երևանը թոշակառուի հույսին թողած գյուղերի կողքին։ Էլի ժամանակը չէ ՝ դուրս գալ զգայախաբությունից, գնալ գյուղ հայկական ռեսուրսի տոտալ որոշմամբ, դնել կյանքի, ոչ թե նահանջի նշաձող․ Սփյուռքին էլ ուղիղ ասել ՝ գնում ենք գյուղ, ասեք ՝ Հայաստանը սկսվում է ոչ թե Երևանից, որտեղ բնակարաններ եք գնում, այլ Ոսկեպարից, որտեղ ապրում են այդ բնակարանները պաշտպանողները։ Էլ ինչն է հուշելու, որ Երևանի անդորրը կախված է ոսկեպարցու ապրելու հավատից, որ Բաքվի հետ կարելի է քննարկել ամեն ինչ, բացի այդ հավատից, որ Ոսկեպարում ազգային ճակատ է կոչվում․․․
Նվեր Մնացականյան