Здравствуйте! В качестве знака доброй воли армянская сторона вернула Баку нарушившего границу азербайджанского солдата. В тот же день азербайджанский депутат призвал осуществить военные действия против Армении, пока у Еревана нет тяжелого вооружения. Оставим в стороне свойственное монархическим паразитам политическое бесстыдство, так как в противном случае петух из Милли Меджлиса поздравил бы семью солдата по случаю возможности без унижений вновь увидеть своего ребенка живым и здоровым, благодаря доброй воле армян. Вряд ли найдется кто-то в бакинском Милли Меджлисе, кто в тот же микрофон посоветовал бы депутату, проповедующему нападение на Армению, отправить на фронт собственного сына. Так как это даже представить невозможно, поскольку Азербайджан не требует солдат у элиты, а лимит погибших обеспечивают национальные меньшинства Азербайджана и бедняки, следовательно, в заявлении армянской стороны проявление доброй воли не на своем месте. Не было бы правильно вернуть азербайджанского солдата, напомнив о трехстороннем межгосударственном условии «всех на всех» под высокой эгидой гаранта? А куда делся этот зонтик вместе с его высоким союзническим доверием? Вот если бы его увидел пропагандирующий войну азербайджанец в галстуке, он понял бы также послание доброй воли от имени первого христианского государства… Удачи!
Нвер Мнацаканян
Բարի կամքի դրսևորմամբ հայկական կողմը սահմանը խախտած ադրբեջանցի զինվորին վերադարձրել է Բաքվին։ Նույն օրը ադրբեջանցի պատգամավորը կոչ արեց ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն։ Մի կողմ դնենք քաղաքական լպիրշությունը, որը բնորոշ է միապետական մակաբույծներին, հակառակ դեպքում միլլի մեջլիսի աքլորը կշնորհավորեր զինվորի ընտանիքին՝ հայերի բարի կամքի շնորհիվ իր զավակին առանց նվաստացման, ողջ ու առողջ վերգտնելու առիթով։ Դժվար թե Բաքվի միլլի մեջլիսում գտնվի մեկը, որը Հայաստանի դեմ հարձակում քարոզող պատգամավորին նույն միկրոֆոնից խորհուրդ կտար ճակատ ուղարկել սեփական որդուն։ Իսկ քանի որ դա հնարավոր չէ անգամ պատկերացնել, որովհետև Ադրբեջանը էլիտայից զինվոր չի պահանջում, քանի որ զոհվելու լիմիտը դրված է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ու չքավորների վրա, հետևաբար հայկական կողմի հայտարարությունում բարի կամքի դրսևորումն իր տեղում չէ։ Ճիշտ չէր լինի ադրբեջանցի զինվորին վերադարձնել բոլորը բոլորի դիմաց եռակողմ միջպետական պայմանի հիշեցմամբ, այն էլ երաշխավորի բարձր հովանու ներքո։ Եվ ինչն եղավ այդ հովանոցը՝ իր դաշնակցային բարձր վստահության հետ միասին։ Այ եթե դա տեսներ պատերազմ քարոզող փողկապով ադրբեջանցին, կհասկանար նաև բարի կամքի ուղերձը առաջին քրիստոնյա պետության անունից․․․
Նվեր Մնացականյան