Суббота , 7 декабря 2024
amru
Главная / Видео / Раскаянию Батьки перед Арменией радоваться не спешите Видео

Раскаянию Батьки перед Арменией радоваться не спешите Видео

Здравствуйте! Президент Белоруссии признает: недовольство Армении действиями ОДКБ обосновано, на него нужно отреагировать. Признает тот самый Лукашенко, который говорил: «Азербайджан возглавляет наш человек, мы не можем его обидеть». Тот же Лукашенко, который стал крестным отцом 5 миллиардов долларов, посыпав такую порцию соли цинизма нашу рану войны. В политической торговле меду странами поводы вылизывать наплеванное случаются часто, но это точно не тот случай, когда можно говорить, что Батька или члены его ложи осознали последствие преступного бездействия против Армении. Наиболее вероятно обратное — коварная цель втянуть Армению в новую ловушку. В конце концов, тот, кто уже полгода рукоплещет блокаде Арцаха и шантажу «Зангезурского коридора», вне зависимости от своего раскаяния, не может сыграть спасительной роли. Поэтому не удивляйтесь, если белорусскому признанию последует, например, туранское по своей сути предложение иметь военное присутствие в Мегри под флагом ОДКБ. Обоснования найдутся, одним из них станет ода о братской миссии по охране вновь открывающейся транспортной коммуникации. Поэтому, пока этот катастрофический акт спектакля еще не разыгран, ответьте пресс-секретарю ОДКБ, что Мегри уже забрал свою долю крови бойней 27 октября. Так что, южные ворота Армении сегодня имеют цену столицы Еревана, и ключ к ним может находиться только в Ереване… Удачи!

Нвер Мнацаканян

Բելառուսի նախագահը խոստովանում է՝ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, դրանց պետք է արձագանքել․ խոստովանում է այն նույն Լուկաշենկոն, որն ասում էր Ադրբեջանը գլխավորում է մեր մարդը, նրան նեղացնել չենք կարող․ նույն Լուկաշենկոն, որը դարձավ հինգ միլիարդ դոլարի կնքահայրը՝ ցինիկության աղի այդպիսի չափաբաժին լցնելով մեր պատերազմական վերքին։ Երկրների միջև քաղաքական առևտրում թքածը լիզելու առիթներ շատ են լինում, բայց սա հաստատ այդ դեպքը չէ, երբ Բատկան կամ նրա օթյակում հասկացել են Հայաստանի հանդեպ հանցավոր անգործության հետևանքը․ ավելի հավանական է ճիշտ հակառակը՝ Հայաստանին նոր ծուղակի մեջ ներքաշելու նենգամիտ նպատակը։ Ի վերջո վեց ամիս Արցախի շրջափակմամբ ու զանգեզուրյան միջանցքի շանտաժով հրճվողը, անկախ իր մեղայականից, փրկարար դեր չի կարող ունենալ։ Դրա համար էլ չզարմանաք, եթե բելառուսական խոստովանությանը հետևի՝ օրինակ, Մեղրիում ՀԱՊԿ-ի դրոշով ռազմական ներկայություն ունենալու՝ իրականում թուրանական առաջարկը․ հիմնավորումներ կգտնվեն, մեկն էլ կլինի վերաբացվող տրանսպորտային կոմունիկացիան պաշտպանելու եղբայրական առաքելության մասին ձոնը։ Ուստի, քանի դեռ չի խաղարկվել ներկայացման այդ աղետաբեր արարը, պատասխանեք ՀԱՊԿ-ի խոսնակին, որ Մեղրին իր բաժին արյունն արդեն տարել է հոկտեմբերի 27-ի սպանդային արարով։ Այնպես որ, Հայաստանի հարավային դարպասն այսօր մայրաքաղաք Երևանի գինն ունի, որի բանալին կարող է գտնվել միայն Երևանում․․․

Նվեր Մնացականյան

Добавить комментарий

Смотрите также

Турецкий флаг в Алеппо: спасать Сирию будет Иран Видео

Президент России Владимир Путин и президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора выразили поддержку …