Здравствуйте! Трудно измерить, насколько синхронны начало смены власти в Арцахе и бегство парламентской оппозиции от заказанной штанги в Ереване. Но то, что ситуация патовая, было очевидно еще раньше. Теперь вопрос в том, сохранит ли ереванская оппозиция в лице Вардана Осканяна политическую идеологию «Арцах никогда не будет в составе Азербайджана», с которой женщины из оппозиции атаковали кабинет замминистра иностранных дел Армении, мол, давай, скорее озвучивай наше требование о независимости Арцаха. Почему оппозиция заставляла власть садиться на ту чашу весов, которая принадлежит самой оппозиции, было непонятно до того момента, пока бывший республиканский чиновник не признал, что движение сопротивления не имело никакого отношения ни к Арцаху, ни к спасению Арцаха, целью было отстранение Никола. Потом будет еще одно признание республиканца в том, что 44-дневная война была жестокой, несправедливой и подстроенной, насаженной на наши головы под циничное молчание мира. Затем правительство воспользуется цейтнотом оппозиции и заявит о своей приверженности российскому урегулированию и подтвердит решение о выделении Арцаху крупнейшей дотации. После этого между партийными сюникцами удивительным образом произойдет раскол именно в тот момент, когда вскроется сатанизм, ведущий от Зангезурского медно-молибденового комбината к Амулсару. И затем в этой отвратительной цепной реакции не найдется человека, который скажет: в чьем же архиве останется время, израсходованное под именем Арцаха в это судьбоносное время … Удачи!
Нвер Мнацаканян
Կփրկե՞ն արդյոք հայ քաղաքական խոստովանությունները Արցախը
Արցախը Դժվար է չափել Արցախում իշխանափոխության մեկնարկն ու Երևանում խորհրդարանական ընդդիմության փախուստը պատվիրած ծանրաձողից ինչքանով են սինխրոն, բայց որ վիճակը պատային էր, ավելի վաղ էր ակնհայտ։ Հիմա հարցն այն է, թե երևանյան ընդդիմությունը Վարդան Օսկանյանի կերպարով արդյոք կպահպանի Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում քաղաքական դավանանքը, որով ընդդիմության կանայք գրոհում էին Հայաստանի փոխարտգործնախարարի աշխատասենյակը, թե շուտ արա, բարձրաձայնի Արցախի անկախության մեր պահանջը։ Ինչու էր ընդդիմությունը ստիպում իշխանությանը նստել կշեռքի այն նժարին, որն իրենց էր պատկանում, անհասկանալի էր մինչև այն պահը, երբ եղավ հանրապետական նախկին պաշտոնյայի խոստովանությունը, թե դիմադրության շարժումը կապ չուներ ոչ Արցախի, ոչ Արցախի փրկության հետ, նպատակը Նիկոլի հեռացումն էր։ Հետո կլինի մեկ այլ հանրապետականի խոստովանությունը, որ քառասունչորսօրյա պատերազմը դաժան, անարդար ու սարքած էր, որ աշխարհի ցինիկ լռության ներքո հագցրեցին մեր գլխին։ Հետո իշխանությունը կօգտվի ընդդիմության ցեյտնոտից ու կհայտարարի ռուսական կարգավորմանը հավատարիմ լինելու մասին ու կհաստատի Արցախին ամենամեծ դոտացիան հատկացնելու որոշումը։ Հետո կուսակցական սյունեցիները զարմանալիորեն կպառակտվեն ճիշտ այն պահին, երբ կբացահայտվի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից Ամուլսար տանող սատանայությունը։ Հետո այս նողկալի շղթայական ռեակցիայում չի գտնվելու մեկը․ որ ասի՝ այս գոյապահպան ժամին Արցախի անվամբ մսխված ժամանակը բա ում արխիվում է մնալու․․․
Նվեր Մնացականյան