Здравствуйте! Нет необходимости тратить большие деньги, чтобы измерить честность того или иного государства по отношению к нашей стране. Лукашенко делает это для нас бесплатно, с характерной для председателя советского колхоза искренностью. Если хотите, Лукашенко не мешает, а наоборот помогает увидеть ту кухню, в которой в любой момент в наш хлеб могут подсыпать яд. Подождите немного и белорусская депрессия проявится и в Ереване, 23 ноября. В этот день не рекомендуется помогать президенту Белоруссии ни медицинскими, ни политическими вмешательствами, потому что потом в диагнозе нужно будет написать черным по белому, кто на самом деле развалил ОДКБ в решающий момент. Будет правильно довольствоваться ответом в одно предложение от пресс-секретаря нашего МИД. Высококачественное дипломатическое презрение такого рода сформулировано, пожалуй, впервые со времен правления первого лидера советской Белоруссии Александра Мясникяна. Так что, чествуя Батьку в Ереване, расскажите ему о погибшем от рук Берии Александре Мясникяне и напомните, что именно создавший Белоруссию Мясникян объявил Нагорный Карабах неотъемлемой частью Армении и является единственным, кто проголосовал против решения Сталина отобрать Арцах у армян. Такие истины точно полезны для находящихся в политической депрессии… Удачи!
Нвер Мнацаканян
Հիշեցրեք Բատկային Բելառուսը ստեղծած հայի մասին
Կարիք չկա մեծ փողեր ծախսել մեր երկրի հանդեպ այս կամ այն պետության ազնվությունը չափելու համար։ Լուկաշենկոն մեզ համար դա անում է անվճար, խորհրդային կոլխոզի նախագահին բնորոշ անկեղծությամբ։ Եթե կուզեք, Լուկաշենկոն ոչ թե խանգարում, այլ օգնում է տեսնել այն խոհանոցը, որտեղ մեր հացին կարող են ամեն պահի թույն խառնել։ Դեռ սպասեք, բելառուսական դեպրեսիան կարտահայտվի նաև Երևանում, նոյեմբերի 23-ին։ Այդ օրը խորհուրդ չի տրվում օգնել Բելառուսի նախագահին ոչ բժշկական, ոչ էլ քաղաքական միջամտություններով, որովհետև ախտորոշման ծանուցագրում հետո հարկ է լինելու սևով սպիտակի վրա գրել, թե ով իրականում փլուզեց ՀԱՊԿ-ը ճակատագրական պահին։ Ճիշտ կլինի բավարարվել մեր ԱԳՆ խոսնակի մեկ նախադասությամբ պատասխանով։ Այդ նմուշի բարձրորակ դիվանագիտական արհամարհանք երևի առաջին անգամ է ձևակերպվում խորհրդային Բելառուսի առաջին ղեկավարի՝ Ալեքսանդր Միյասնիկյանի ժամանակներից մինչ այսօր։ Այնպես որ, Երևանում բատկային պատվելիս պատմեք նրան Բերիայի ձեռքով զոհված Ալեքսանդր Միյասնիկյանի մասին, և հիշեցրեք, որ հենց Բելառուս ստեղծած Միյասնիկյանն է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է Հայաստանի անբաժան մաս, և միակն է, որ դեմ է քվեարկել Ստալինի Արցախը հայերից խլելու որոշմանը․ այդպիսի ճշմարտությունները հաստատ օգտակար են քաղաքական դեպրեսիայում գտնվողներին․․․
Նվեր Մնացականյան