Здравствуйте! Европейский депутат требует разорвать подписанный с Азербайджаном газовый контракт за расстрел безоружных армян. Звучит впечатляюще, даже заметен цивилизационный инстинкт. А теперь вопрос, разве европейский чиновник не знает, что так называемый азербайджанский газ, который пойдет по этому газопроводу, это бутафория? С большой долей вероятности, если газ потечет, то это будет газ, находящийся под санкциями, поставка которого в Европу запрещена. Получается, документ, который евродепутат с возмущением требует разорвать, на самом деле является контрактом о крупном блефе, к которому невинная кровь наших парней не имеет никакого отношения, как не имела отношения кровь Гургена Маргаряна, зарубленного топором во сне, к подкупленной Венгрии из европейской семьи. То есть, сначала нужно разорвать этот блеф-коварную ставку: «Мы рядом с демократической Арменией, но рубашка нефтяного барона ближе к телу». Так что, решение о выходе из этого цивилизационного хаоса должна принимать Армения, а не Боррель и Урсула. Они сейчас простые торгаши, которые стоят за украинским кровавым занавесом, пожимая с одной стороны руку Армении, а с другой – агрессора. Нас бы не было в этом хаосе, если бы запущенная в 2012 году магистраль Север-Юг не превратилась в кормушку для гиен, а газопровод Иран-Армения остался бы в рамках проекта транзитных мощностей. Вы скажете – это невосстановимое прошлое. Может быть и так, но вся наша задача именно в том, чтобы не остаться заложником прошлого, потому что заложника только жалеют, как это сейчас цинично делают страхующие Баку от санкций еврочиновники… Удачи!
Нвер Мнацаканян
Եվրոպայում բուտաֆորիկ գազն ավելի թանկ գնահատեցին, քան հայի արյունը
Եվրոպացի պատգամավորը պահանջում է պատռել Ադրբեջանի հետ կնքած գազային պայմանագիրը՝ անզեն հայերին գնդակահարելու համար։ Տպավորիչ է հնչում, անգամ նկատելի է քաղաքակրթական բնազդը։ Հիմա հարց․ եվրոպացի պաշտոնյան, ինչ է չգիտի, որ այդ գազատարով ադրբեջանական գազ ասածը բուտաֆորիա է․ մեծ հավանականությամբ, եթե հոսի, կհոսի սանկցիայի տակ գտնվող գազը, որի մուտքը Եվրոպա արգելված է։ Ստացվում է այն փաստաթուղթը, որը եվրապատգամավորը վրդովված պահանջում է պատռել, իրականում պահանջում է պատռել մեծ բլեֆի մասին պայմանագիրը, որի հետ մեր տղաների անմեղ արյունը կապ չունի, ինչպես քնի մեջ կացնահարված Գուրգեն Մարգարյանի արյունը կապ չուներ եվրոպական ընտանիքից ծախված Հունգարիայի հետ։ Այսինքն, նախ պետք է պատռել բլեֆը՝ մենք ժողովրդավար Հայաստանի կողքին ենք, բայց նավթաբարոնն ավելի մոտ է մեր մաշկին նենգ խաղադրույքով։ Այնպես որ, այս քաղաքակրթական քաոսից ելքի որոշումը Հայաստանը պետք է կայացնի, ոչ Բորելը, ոչ էլ Ուրսուլան․ նրանք հիմա պարզ առևտրականներ են ուկրաինական արյունոտ վարագույրի ետևում կանգնած․ մի կողմում Հայաստանի ձեռքը սեղմելով, մյուսում՝ ագրեսորի։ Այս քաոսում մենք չէինք լինի, եթե 2012-ին մեկնարկած Հյուսիս-Հարավ մայրուղին չդառնար բորենիների լափաման, իսկ Իրան-Հայաստան գազատարը մնար տրանզիտային հզորության նախագծում։ Հիմա կասեք՝ դա անվերականգնելի անցյալ է։ Միգուցե այդպես է, բայց մեր ամբողջ խնդիրը հենց անցյալին պատանդ չմնալն է, որովհետև պատանդին միայն խղճում են, ինչպես դա հիմա ցինիկաբար անում են Բաքվին սանկցիաներից ապահովագրող եվրաչինովնիկները․․․
Նվեր Մնացականյան