Здравствуйте! Обнадеживает то, что сострадающий и думающий армянин не изменился — в дни ереванской трагедии он такой же, как во время декабрьской катастрофы 1988 года. Это он до конца сражался и с развалинами 88-ого, а теперь то же делает в центре Еревана. Это вид заботящегося о стране армянина, которого видим только в тревожный час, в отличие от растрачивающего страну, который сейчас устраивает сетевое пиршество. В 1988 тоже были мародеры, грабившие трупы и бесхозные дома. Сейчас те же мародеры занимаются этим грабежом, не посещая развалины, с безнаказанным нахальством сжирая черный процент медиаресурса, преумножающего боль и тревогу невинных и несведущих людей. Этому нахальству мы наивно придаем статус гибридной войны, вместо того, чтобы заткнуть рот этого гибрида. Помню случай из 88 года. В Гюмри крановщик поднимал бетонную плиту, под которой был труп. Мародер не упустил момента, стал оплакивать смерть, якобы, родственника, прощупывая его карманы, шею, пальцы с истерическим плачем ворующего деньги и драгоценности. Крановщик, наблюдавший за этим, хладнокровно опустил бетонную плиту на эту отвратительную сцену. Потом его отпустили, когда имущество умершего нашли в кармане мародёра. Перед нами сейчас стоит острая необходимость сделать поступок этого решительного крановщика общественным качеством, иначе гибридное зло, будь то изнутри или снаружи, будет перманентным, с коварством не встречающего сопротивления человека… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Հուսադրողն այն է, որ կարեկցող ու մտածող հայը մնում է նույնը՝ և երևանյան աղետի, և 88-ի դեկտեմբերյան արհավիրքի ժամանակ։ Հենց նա էր անմնացորդ կռիվ տալիս 88-ի փլատակների հետ, հիմա էլ՝ Երևանի կենտրոնում։ Դա երկիր պահող հայի տեսակն է, որին տեսնում ենք միայն տագնապի ժամին, ի հակառակ երկիրը վատնողի, որն հիմա ֆեյսբուքյան խրախճանք է ապրում։ 88-ին էլ կային մարադյորներ, որ դիակներ ու անտեր մնացած տներ էին կողոպտում․ հիմա նույն մարադյորներն այդ կողոպուտն անում են առանց փլատակներ այցելելու, անմեղ ու անգիտակ մարդկանց ցավն ու տագնապը բազմապատկող մեդիա ռեսուրսի սև տոկոսները լափելու անպատիժ լպիրշությամբ, որին մենք միամտորեն հիբրիդային պատերազմի ստատուս ենք տալիս, այդ հիբրիդի երախը ծեփելու փոխարեն։ 88-ից մի այսպիսի դեպք եմ հիշում։ Գյումրիում կռունկավարը բարձրացնում էր բետոնե սալը, որի տակ դիակ կար․ մարադյորը չկորցրեց պահը, սկսեց ողբալ իբր հարազատի մահը՝ շոշափելով գրպանները, պարանոցը, մատները՝ փողն ու զարդերը գողացողի հիստերիկ լացով։ Կռունկավարը, որն հետևում էր այդ ամենին, բետոնե սալը սառնասրտորեն իջեցրեց այդ նողկալի տեսարանի վրա։ Հետո նրան ազատ արձակեցին, երբ դիակի ունեցածը գտան մարադյորի գրպանում։ Մենք, հիմա, այդ վճռական կռունկավարի տեսակը հանրային որակ դարձնելու հրամանի առաջ ենք, հակառակ դեպքում հիբրիդային չարիքները, լինեն ներսից, թե դրսից, կլինեն պերմանենտ, ամեն անգամ դիմադրության չհանդիպողի նենգությամբ․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան