Вы наверное заметили, с какой скоростью заседания Конституционного суда оказались вне общественного внимания, в том числе СМИ, освещающих эти заседания в прямом эфире. Наверняка они убедились, что кланово-закодированный правовой мутант больше не существует. Больше нет той монолитной структуры, которая утверждала любое решение по твоему желанию в качестве истины в последней инстанции. Кто бы мог подумать, что однажды Конституционному суду придется рассматривать не факты, а политическую порчу и истерию. Вы хоть бы пригласили Левона Зурабяна с журналом нарушений на выборах 2012 года – историческим образцом выборного иллюзионизма. Сейчас уже хотя бы прояснилось, какие руины оставила после себя та конституция, которая по ротации кладется во внутренние карманы одного за другим. Но пока не известно, что ожидает нас, если этот порочный конвейер продолжит работать и класть Верховный суд в очередной внутренний карман. Так что, оставьте в покое Конституционный суд, адресуйте аплодисменты избирателю. Именно он спас институт выборов от наводнившего выборного взяточничества. И необязательно лазить по горам, чтобы понять, за что Армении выделяют 2,6 миллиарда евро. Эти деньги – заслуга армянского избирателя, впервые в таких масштабах, и всего лишь за закрытие страницы клановых выборов …
Нвер Мнацаканян
Երևի նկատեցիք, թե ինչ արագությամբ սահմանադրական դատարանի նիստերը դուրս թռան հանրային ուշադրությունից, այդ թվում և այդ նիստերն ուղիղ հեռարձակող լրատվամիջոցների: Հավանաբար համոզվեցին, որ չկա այլևս կլանային կոդավորմամբ իրավական մուտանտը. Չկա այլևս այն մոնոլիտ կառույցը, որը դակում էր ուզածդ որոշումը որպես վերջին ճշմարտություն: Ով կմտածեր, որ մի օր սահմանադրական դատարանը ստիպված կլինի քննել ոչ թե փաստեր, այլ քաղաքական նավս ու հիստերիա: Գոնե կանչեիք Լևոն Զուրաբյանին 2012-ի ընտրախախտումների դավթարով, որպես ընտրական աճպարարության պատմական օրինակ: Հիմա գոնե պարզ է, թե ինչ ավերակներ է թողել այն սահմանադրությունը, որը ռոտացիայով մեկից մյուսի ծոցագրպանն է դրվում: Հիմա էլ պարզ չէ, թե ինչ է մեզ սպասվում, եթե այդ արատավոր կոնվեյերը շարունակի աշխատել և բարձր դատարանին տեղավորել հերթական ծոցագրպանը: Այնպես որ, թողեք սահմանադրական դատարանը, ծափերն ուղղեք ընտրողին. Հենց նա է փրկել ընտրական ինստիտուտը ընտրակաշառքի հեղեղից: Եվ կարիք չկա սար ու ձոր ընկնել, թե ինչու են Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալիս: Այդ փողը Հայաստանի ընտրողի վաստակն է, առաջին անգամ այսպիսի ծավալով, և ընդամենը կլանային ընտրության էջը փակելու համար…
Նվեր Մնացականյան