Итак, проходящий в Баку судебный процесс над нашими ребятами не просто цинизм, а нечто похожее на плевок в лицо западному правосудию. Представляете абсурд? – в Баку нашли одного персонажа, который дал показания на этом судебном спектакле о том, что армянский военнопленный – один из организаторов взрыва в бакинском метро․ Обратите внимание – не участник. Знаете, в чем абсурд? В том, что не нашлось военного преступления, которое можно было бы вменить плененному армянину, и они были вынуждены выдумать четвертьвековой шантаж. Они ведь не могли сказать – судим того, кто защищал свой дом. Казалось бы, защитники международного права должны были во всю трубить об этом, опережая друг друга, но нам снова демонстрируют то же самое молчание, которое присутствовало во время совершения преступлений этой темной войны. Поэтому послушайте снова, что все призывы вашей системы ценностей о защите идентичности армянина и Армении равны нулю, если они не способны остановить людоедство, совершаемое перед вашими сытыми взглядами, потому что шарлатанство в виде насилия права нефтяным бароном в первую очередь унижает вас. У нас другое, мы пережили подобный исторический период, когда для спасения правосудия сытых и бездушных немецкий суд был вынужден оправдать Согомона Тейлеряна, застрелившего любимого героя Эрдогана – Талаата․․․
Нвер Мнацаканян
Եվ այսպես. Բաքվում ընթացող մեր տղաների դատավարությունը քիչ է ասել ցինիզմ է, արևմտյան արդարադատության երեսին թքելու պես մի բան: Պատկերացնում եք աբսուրդը: Բաքվում գտել են մեկին, որը ցուցմունք է տվել այս օրերին բեմականացվող դատավարությանը, թե հայ ռազմագերին Բաքվի մետրոյում պայթյունի կազմակերպիչներից է: Ուշադրություն՝ այլ ոչ թե մասնակիցը: Աբսուրդը գիտեք որն է. Որ գերեվարված հայի նկատմամբ պատերազմական հանցագործություն չի գտնվել, ստիպված են եղել հորինել քառորդ դարյա շանտաժը: Բա հո չէին ասի՝ դատում ենք իր տունը պաշտպանողին: Թվում է միջազգային իրավունքի պահապանները պետք է աղաղակեին իրար հերթ չտալով, բայց ստանում ենք լռության այն նույն դեմոնստրացիան, որը կիրառվեց այս մութ պատերազմի հանցագործությունների ժամանակ: Եվ ուրեմն նորից լսեք, որ զերո են հայի և Հայաստանի ինքնությունը պաշտպանող ձեր արժեհամակարգային բոլոր կոչերը, եթե դրանք ի զորու չեն կանգնեցնել ձեր կուշտ հայացքների առջև իրականացվող մարդակերությունը, որովհետև իրավունքի բռնաբարման նավթոբարոնի այդ աճպարարությունը նախևառաջ ձեզ է ստորացնում: Մերն ուրիշ է, մենք նման պատմական փուլ ապրել ենք, երբ հենց կուշտերի ու անհոգիների արդարադատությունը փրկելու համար գերմանական դատարանը ստիպված էր արդարացնել Էրդողանի նախընտրած հերոսին՝ Թալեաթին գնդակահարած Սողոմոն Թեյլերյանին…
Նվեր Մնացականյան