Здравствуйте! Желчь войны будут жевать все, начиная с предыдущих, заканчивая следующей властью, поскольку отбывать наказание будет не только колеблющаяся в афтершоках поражения власть, но и избиратель этой власти, который перевернул чашу терпения и осмелился стать сам себе хозяином с общенациональной верой иметь страну-государство. Поэтому будет сделано все, чтобы уничтожить эту веру, потому что по соседству с нами этой верой никто не живет — кто бы допустил армянское исключение? И если удастся разрушить наш единственный оплот веры, то найти какую-либо власть станет политической игрой и танцами, как, скажем, земноводная лягушка находит свое постоянное место жительства — болото. А кто сказал, что в болоте нет зон комфорта? Значит, поверьте, для того, кто наказывает, намного важнее поставить на колени не потрепанную войной власть, а избирателя этой власти — отныне он противник. Значит, в защите нуждается он, его нужно спасти от информационной мести-террора изнутри и снаружи, если вы все еще верите, что корнем государства является человек, армянин, солдат, а не считающие его толпой политические вампиры․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Պատերազմի լեղին ծամելու են բոլորը, սկսած նախորդներից, վերջացրած հաջորդ իշխանությամբ, որովհետև պատիժը կրողը լինելու է ոչ միայն պարտության հետցնցումներում երերացող իշխանությունը, այլ այդ իշխանության ընտրողը, որը շուռ տվեց համբերության բաժակը ու համարձակվեց ինքն իր գլխին տեր դառնալ, երկիր-պետություն ունենալու համազգային հավատով։ Դրա համար էլ ամեն ինչ կարվի այդ հավատը բնաջնջելու համար, որովհետև մեր հարևանությամբ այդ հավատով ոչ ոք չի ապրում, հայկական բացառություն ով կհանդուրժեր։ Ու եթե հաջողվի կոտրել մեր միակ պատվար հավատը, որևէ իշխանություն գտնելը դառնում է քաղաքական խաղ ու պար, ինչպես ասենք երկկենցաղ գորտն է գտնում իր մշտական բնակության վայրը՝ ճահիճը։ Իսկ ով է ասել, որ ճահճում կոմֆորտ զոնաներ չկան։ Ուրեմն հավատացեք, պատժողի համար շատ ավելի էական է ծնկի բերել ոչ թե պատերազմի հետևանքից շփոթ իշխանությանը, այլ այդ իշխանության ընտրողին․ այլևս նա է հակառակորդը։ Ուրեմն պաշտպանության կարիք ունի նա, նրան է պետք փրկել ներսի ու դրսի այս տեղեկատվական տեռոր-հաշվեհարդարից, եթե դեռ հավատում եք, որ պետության արմատը մարդն է, հայը, զինվորը, այլ ոչ թե նրան ամբոխ համարող քաղաքական վամպիրները․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան