Здравствуйте! Все для фронта: армянство живет в этом режиме с рассвета 27 сентября. Точнее — армянство участвует во втором Сардарапате своей истории. В Ереване самые большие очереди для отправки на фронт крови, добровольцев и еды. Как плохо, что вы не знаете, что такое Сардарапат для армянина. У вас все просто: теряете ли вы Алиева или Эрдогана — все равно, а мы должны готовиться к следующему Сардарапату. Вы когда-нибудь видели, чтобы Бог помогал тому, кто отбирает родину? Не видели и не увидите. Так почему же с непонятной благовоспитанностью кривляетесь в ваших теплых уголках международного права, делая вид, что не замечаете, как оставили нас один на один против такого хищника, как Турция. Ведь мы это уже прожили и не хотим, чтобы вы прожили то же самое. И не принимаете, что наши ребята воюют и вместо ваших. Значит, не будет ли справедливее вписать в колонки пустых конвенций ООН имена наших двадцатилетних, признавшись, что в горах Арцаха они спасают не только наше право на жизнь, но и демократию с вашим поведением импотента․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Ամեն ինչ ռազմաճակատի համար․ հայությունն այս ռեժիմով է ապրում սեպտեմբերի 27-ի լուսաբացից։ Ավելի կոնկրետ․հայությունը մասնակցում է իր պատմության երկրորդ Սարդարապատին։ Երևանում ամենամեծ հերթերն են ճակատին արյուն, կամավոր ու սնունդ ուղարկելու համար։ Ինչ վատ է, որ չգիտեք ինչ է Սարդարապատը հայի համար։ Ձերը հեշտ է․ կորցնում եք Ալիևին, թե Էրդողանին, միևնույնն է․ մենք պետք է պատրաստվենք հաջորդ Սարդարապատին։ Երբևէ տեսել եք, որ Աստված օգնի հայրենիք խլողին։ Չեք տեսել ու չեք տեսնի։ Բա ինչու եք սեթևեթում միջազգային իրավունքի ձեր տաքուկ անկյուններից անհասկանալի բարեկրթությամբ, չնկատելու տալով, որ մեզ թողել եք միայնակ Թուրքիայի պես գիշատչի դեմ։ Ախր մենք դա արդեն ապրել ենք և չենք ուզում, որ նույնը դուք ապրեք։ Չեք էլ ընդունում, որ մեր տղաները կռվում են նաև ձերոնց փոխարեն։ Ուրեմն ավելի արդար չի լինի, եթե ՄԱԿ-ի դատարկ կոնվենցիաների սյունյակներում մեր քսան տարեկանների անունները տեղադրեք, խոստովանելով, որ Արցախի լեռներում նրանք փրկում են ոչ միայն մեր ապրելու իրավունքը, այլև ձեր իմպոտենտ վարքագծով ժողովրդավարությունը․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան