Здравствуйте! Если ничего не произойдет — ППА обещала митинг. А проведение митинга не только правильно, но и обязательно: это лучший барометр политической жизнеспособности, особенно для богатого хозяина этой партии, если, конечно, он решил не возвращать навязанную его судьбе партию реальному хозяину вместе с депутатами, переданными в подданство, не говоря уже о той части бизнес-империи, где живут теневые хозяева этой империи. Очень правильно говорит руководящий ППА, что следует бояться народа, а не наемников, которых выводят на площадь за деньги и под страхом потери работы. Свои надежды с наемниками связал и наш этнический враг и проиграл. Ярким примером является 26 февраля 2008 года, когда приведенные на площадь Республики партийные подданные присоединились к народу на площади Свободы, поскольку в ответ на унижение в них проснулся народ. Теперь представьте, как сложно и тяжело обивать пороги тех людей, которые национальным восстанием отодвинули вас от этого порога, а вы сейчас с настойчивостью манкурта хотите вновь сделать из мятежника наемника — каким еще может быть политический цинизм․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Եթե ոչինչ չպատահի, ԲՀԿ-ն հանրահավաք է խոստացել։ Իսկ հանրահավաք անցկացնելը ոչ միայն ճիշտ է, այլև պարտադիր․ դա քաղաքական կենսունակության լավագույն բարոմետրն է, հատկապես այդ կուսակցության մեծահարուստ տիրոջ համար, եթե, իհարկե, նա որոշել է չվերադարձնել իր ճակատագրին պարտադրված կուսակցությունը իրական տիրոջը, հպատակային կառավարման հանձնված պատգամավորներով հանդերձ, էլ չեմ ասում բիզնես կայսրության այն մասը, որտեղ ապրում են այդ կայսրության ստվերային տերերը։ Շատ ճիշտ է ասում ԲՀԿ-ն կառավարողը, որ պետք է վախենալ ժողովրդից, այլ ոչ թե վարձկաններից, որոնք բերվում են հրապարակներ փողի ու աշխատանքի կորստի պարտադրանքով։ Վարձկանի հետ իր հույսը կապեց նաև մեր էթնիկ թշնամին ու տապալվեց։ Վառ օրինակ է 2008-ի փետրվարի 26-ը, երբ հանրապետության հրապարակ բերված կուսակցական հպատակները միացան ազատության հրապարակի ժողովրդին, որովհետև նրանց ներսում արթնացել էր ժողովուրդը, ի պատասխան իրենց նվաստացման։ Դե հիմա պատկերացրեք, թե ինչքան բարդ է ու ծանր գնալ այն մարդկանց դուռը, որոնք ազգային ապստամբությամբ են հեռացրել ձեզ այդ շեմից, իսկ դուք հիմա մանկուրտի համառությամբ ուզում եք ապստամբին նորից վարձկան դարձնել․ քաղաքական ցիմիզմը էլ ոնց է լինում․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան