Здравствуйте! Новый министр окружающей среды принял вызов освободить Севан от захватчиков. Решение революционное, если с берегов Севана уйдут все без исключения — независимо от степени беззакония и калибра хозяина, и независимо от статуса этого калибра — действующего или прежнего, в противном случае получите такую же незавершенную историю как с захватившими территорию Оперы. Наверное, знаете также, что революции изнашиваются именно незавершенными историями. Если хотите, то спасение Севана сегодня эквивалентно судьбе государства и его руководителей, потому что невозможно из уникального в мировом масштабе пресноводного «моря», а мы и наша литература Севан именно так называем, выжать и богатство, и веселье, и в то же время превратить озеро нашей надежды в сточную канаву, переваривающую испражнения этих богачей. Значит, станьте защитниками спасающих Севан, если, конечно, представляете степень сопротивления беззаконно раздирающих Севан — дело Первого марта не плохой пример, не забывайте о нем. Разве является секретом то, что государство сильно, когда защищает своих прокуроров и судей. Не останавливайтесь — не сомневайтесь, они готовы выполнять приказы прежних хозяев, как это было в рабовладельческий период недалекого прошлого, когда Севан, как ягненка, разрывали на куски, как и Ереван, Джермук, Цахкадзор… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ: Շրջակա միջավայրի նոր նախարարն ընդունել է մարտահրավերը՝ ազատագրել Սևանը զավթիչներից։ Որոշումը հեղափոխական է, եթե Սևանի ափից հեռանալու են բոլորը, առանց բացառության, անկախ ապօրինության ու տիրոջ տրամաչափից, այդ տրամաչափի նախկին ու ներկա լինելուց, հակառակ դեպքում կունենաք օպերայի տարածքը գրավածների անավարտ պատմությունը։ Երևի գիտեք նաև, որ հեղափոխությունները մաշվում են հենց անավարտ պատմություններով։ Եթե կուզեք, Սևանը փրկելն այսօր համարժեք է պետության ու նրա կառավարիչների ճակատագրին, որովհետև անհնար է աշխարհում եզակի քաղցրահամ ծովից, իսկ մենք և մեր գրականությունը Սևանն այդպես են կոչում, քամել և հարստություն ու զվարճանք և միաժամանակ մեր հույսի ջուրը դարձնել աղբահոր այդ հարուստների կղկղանքը մարսող։ Ուրեմն տեր կանգնեք Սևանը փրկողներին, եթե իհարկե պատկերացնում եք Սևանն անօրեն հոշոտողների դիմադրության աստիճանը․ մարտի մեկի գործը վատ օրինակ չէ, պահեք աչքի առաջ։ Ինչ է, գաղտնիք է, որ պետությունը զորեղ է, երբ տեր է կանգնում իր դատախազին ու դատավորին․չկանգնեք, նրանք, չկասկածեք, պատրաստ են կատարել հին տերերի հրամանները, ինչպես եղել է ոչ հեռու անցյալի ստրկատիրական շրջանում, երբ Սևանը գառան դմակի պես բաժան-բաժան էր արվում, ինչպես Երևանը, Ջերմուկը, Ծաղկաձորը․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան