Здравствуйте! Какой бы целью ни было обосновано противостояние на Ближнем Востоке, поверьте, это никак не покрывает невосполнимые потери христианской цивилизации. Кто сейчас помнит армянство Ирака, которое после начала поисков несуществующего химического оружия Саддама Хусейна, мигрируя,распылилось от Австралии до Нидерландов? Или кого сегодня утешают спасшиеся от сирийской катастрофы армянские осколки? В ожидании бури сейчас Ливан и Иран, кстати, единственная страна, где армянская цивилизация находится под государственной защитой. Турецкий капитал непреодолимыми темпами теперь завоевывает грузинское побережье. А думаете, почему строилась железная дорога из Карса в Баку? Что еще должно произойти, чтобы стало понятно, что высочайшая планка человечества-христианская цивилизация вытесняется с Ближнего Востока. Что еще должно произойти, чтобы мы, армяне, в отличие от дремлющего европейца, поняли, что наша высшая ценность — армянский солдат на границе, чтобы депутату страны, пережившей трагедию Комитаса, никогда не взбрело в голову написать закон, по которому можно за деньги уклониться от службы в армии. Подскажите депутату, с какой геополитической целью в Армении в шесть раз увеличивают пособие за каждого родившегося ребенка… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Մերձավոր Արևելքի դեմ կռիվը աշխարհակարգի ինչ նպատակով էլ բացատրվի, հավատացեք, ոչ մի կերպ չի ծածկում քրիստոնեական քաղաքակրթության անվերականգնելի կորուստները։ Ով է հիմա հիշում Իրաքի հայությանը, որ փոշիացավ Ավստրալիայից Նիդեռլանդներ գաղթի ճանապարհին, Սադամ Հուսեյինի գոյություն չունեցող քիմիական զենքը փնտրելիս։ Կամ ում է այսօր մխիթարում սիրիական աղետից փրկված հայկական բեկորները։ Ալեկոծման շեմին են Լիբանանն ու Իրանը․ ի դեպ, միակ երկիրը, որտեղ հայկական քաղաքակրթությունը պետական պաշտպանության տակ է։ Թուրքական կապիտալն անդիմադրելի տեմպերով հիմա էլ նվաճում է վրացական ծովափը։ Բա գիտեք ինչու էր կառուցվում Կարսից Բաքու երկաթգիծը։ Էլ ինչ պետք է լինի, որ հասկանան․ մարդկության ամենաբարձր նշաձողը՝ քրիստոնեական քաղաքակրթությունը դուրս է մղվում Մերձավոր Արևելքից․ էլ ինչ պետք է լինի, որ մենք՝ հայերս, ի տարբերություն քնախտով ապրող եվրոպացու, հասկանանք, որ մեր բարձրագույն արժեքը հայ զինվորն է սահմանին, որ Կոմիտասի ողբերգություն ապրած երկրի պատգամավորի մտքին երբեք չփչի օրենք գրել բանակից փողով ազատվելու մասին․ գոնե հուշեք պատգամավորին, ամեն ծնված երեխայի նպաստը Հայաստանում վեց անգամ բարձրացնելու գեոպոլիտիկ նպատակը․․․ Հաջողություն;
Նվեր Մնացականյան