Здравствуйте! Футбольное поражение армян от итальянцев со счетом 9:1, конечно — спортивная трагедия. Но будьте внимательны, трагедия не только в футболе. До начала игры, когда звучали гимны команд-участниц — это очень важный момент, если хотите — самый важный, надо было следить за поведением наших и итальянских футболистов. Трагедия именно здесь, а не в разнице весовых категорий армян и итальянцев в футболе. Наши во время гимна так беспричастны и холодны, итальянцы так певучи в своей национальной стихии. Неужели не это есть трагедия, которую не видит ни одна из футбольных федераций Армении. Закройте эту корпорацию безродности, или примите бесстыдное право сдавать игры без внутринациональных потрясений, и перед тем как играть в футбол, не говоря уже о том, как занять политические должности, научитесь сначала исполнять гимн, если не как итальянец, преданный символу своей страны, то хотя бы, как ценитель своего спортивного достоинства — иначе, топтать исторический облик царя Папа в армянском парламенте и неосознанно проиграть армянский гимн — одно и то же, трагедия такого же порядка… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Հայերի ֆուտբոլային պարտությունը իտալացիներից 9:1 հաշվով, իհարկե մարզական ողբերգություն է։ Բայց, ուշադիր եղեք․ ողբերգությունը միայն ֆուտբոլում չէ։ Խաղից առաջ, երբ հնչում էր մասնակից երկրների օրհներգերը․ սա շատ կարևոր պահ է, եթե կուզեք, ամենակարևոր, պետք էր հետևել մեր և իտալացի ֆուտբոլիստների վարքագծին օրհներգի ժամանակ։ Ողբերգությունն այստեղ է, այլ ոչ թե ֆուտբոլում հայերի և իտալացիների տարբեր քաշային կատեգորիաներում։ Մերոնք օրհներգին այդքան պաղ ու անհաղորդ, իտալացիներն այդքան երգող ու ազգային տարերքի մեջ։ Միթե սա չէ ողբերգությունը, որը չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի և ոչ մի ֆեդերացիա։ Փակեք անհայրենիքության այդ կորպորացիան, կամ էլ ընդունեք խաղեր հանձնելու անամոթ իրավունքը առանց ներազգային ցնցումների, և ֆուտբոլ խաղալուց, էլ չեմ ասում քաղաքական պաշտոն, կամ դիրք զբաղեցնելուց առաջ, օրհներգ կատարել սովորեք, եթե ոչ իտալացու պես իր երկրի խորհրդանիշին նվիրյալ, գոնե ձեր մարզական արժանապատվությունը գնահատողի չափ․ թե չէ, Պապ թագավորի պատմական կերպարը հայոց խորհրդարանում տրորելն ու հայոց օրհներգին անգիտակ պարտվելը նույն բանն է, ողբերգության միևնույն տեսակը․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան