Здравствуйте! Армения готовится к новым выборам, в самом, пожалуй, прямом смысле этого слова — «новым». Честно говоря, кто бы не был Нельсоном Манделой или Мартином Лютером Кингом армянской революции, он должен был начать с тех политических руин, в которых Армения застыла уже на протяжении четверти века. Представьте ту деградацию ценностей, которую в этих руинах пережил разумный житель Армении. Соответственно, эти выборы без преувеличения являются выборами для освобождения от этих руин, или, если хотите, это последний шанс спасти разрушенный избирательный институт. Не подумайте, что речь идет только об избрании революционной силы. Отнюдь нет, это самая кратковременная цель Армении. Речь, скорее всего и в наибольшей степени, идет о передаче власти от носителя революции ее последователям. Но не с усмешкой растоптавшего достоинство государства на кровавом ковре по адресу Баграмяна 26, когда за решетками дворца в судорожных вспышках ненависти разрушался единственный институт прав гражданина. Бог никогда нас не простит, если это повторится снова… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Հայաստանը գնում է նոր ընտրությունների՝ նոր բառի թերևս ամենաուղիղ իմաստով։ Անկեղծ ասած, ով էր լիներ հայկական հեղափոխության Նելսոն Մանդելան, թե Մարտին Լյութեր Քինգը, պետք է սկսեր քաղաքական այն ավերակներից, որտեղ Հայաստանը կանգ էր առել արդեն քառորդ դար։ Պատկերացրեք արժեքային այն նահանջը, որն ապրել է բանական հայաստանցին այդ ավերակներում։ Ուստի այս ընտրությունն, առանց չափազանցության, այդ ավերակներից ազատվելու ընտրություն է, կամ, եթե կուզեք, կործանված ընտրական ինստիտուտը փրկելու վերջին շանս։ Չկարծեք խոսքը միայն հեղափոխական ուժին ընտրելու մասին է․ բնավ ոչ, դա Հայաստանի ամենակարճաժամկետ նպատակն է․ խոսքն ավելի շուտ և ավելի շատ իշխանությունը հեղափոխության կրողից հաջորդին հանձնելն է։ Բայց ոչ Բաղրամյան 26-ի արնագույն գորգի վրա պետության արժանապատվությունը ոտնատակ արածի քմծիծաղով հանձնելը, երբ պալատական ճաղերից այն կողմ ատելության գաղջ ցնցումներից փլուզվում էր քաղաքացու իրավունքի միակ ինստիտուտը։ Աստված մեզ երբեք չի ների, եթե դա նորից տեղի ունենա․․․Հաջողություն։
Նվեր Մնացականյան