Здравствуйте! Отдавать власть — это искусство, если хотите, то искусство, раскрывающее благородство отдающего, что так и не случилось в Армении. На секунду взгляните и увидите то, что разрушало армянские элиты. Ханская алчность. А мы наивно думали, что крупный капитал в один прекрасный день остановится на пороге церкви, ведь за этим порогом ты Божий человек, без награбленного. Посмотрите, что же происходит параллельно. Партия предыдущей власти с воем раненого волкодава отдает последний — парламентский кусок кормушки. Бывший президент Армении хочет создать партию, претендующую именно на этот кусок. Это полет наших элит с вершины пирамиды этого огромного богатства. На днях один их депутатов уходящей власти пошутил, что «без нас в парламенте будет скучно». Возможно это так, но нельзя путать это с толстовской, шекспировской, а тем более теряновской печалью. Армянским элитам такой полет мысли и души уж точно не грозит… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Իշխանությունը թողնելը արվեստ է, եթե կուզեք հենց թողնողի ազնվացեղությունը բացահայտող արվեստ, որն այդպես էլ չհաստատվեց Հայաստանում։ Մի պահ նայեք, տեսեք ինչն է կործանել հայկական էլիտաներին․ խանական անկշտությունը։ Իսկ մենք միամտորեն մտածել ենք, թե խոշոր կապիտալը մի օր կանգ կառնի եկեղեցու շեմին, չէ որ այդ շեմից ներս դու աստծո մարդն ես, առանց գողունի։ Տեսեք ինչ է կատարվում միաժամանակ։ Նախկին իշխանության կուսակցությունը վիրավոր գամփռի վախով հանձնում է կերակրամանի վերջին՝ խորհրդարանական պատառը։ Հայաստանի նախկին նախագահը ուզում է կուսակցություն ստեղծել հենց այդ պատառին հավակնող ախորժակով։ Էս է մեր էլիտաների թռիչքը հարստության այդ ահռելի բուրգից։ Օրերս հեռացող իշխանության պատգամավորը կատակել էր,թե առանց մեզ տխուր է լինելու խորհրդարանում․մի գուցե, բայց դա պետք չէ շփոթել տոլստոյական, շեքսպիրյան, առավել եվս տերյանական տխրության հետ․ հայկական էլիտաներին մտքի ու հոգու այդ թռիչքը հաստատ չի սպառնում․․․Հաջողություն։
Նվեր Մնացականյան