Здравствуйте! Было очень трудно слушать обвинение, предъявленное директору фонда «Армения», поскольку это не только сообщение о преступлении, совершенном очередным должностным лицом. Давайте уточним адрес: это преступление было совершено под крышей совета попечителей фонда «Армения», созданного на доверии армянства. А теперь посмотрите, кто представляет этот совет. В конце концов, семилетняя картавая девочка из Глендейла доверила последний цент своих школьных сбережений этому совету с высоким званием, от имени которого и были сформулированы нужды стоящей на руинах землетрясения и на пороге войны Армении. В списке этих нужд невозможно разглядеть строку о ставках в казино, но это не смягчает степень омерзительности, которая тянется от генерала в мундире лжегероя войны до героя телемарафонов, известного всем армянским семьям своим образом благочестивого человека. А знаете, что пугает? То, что директор фонда «трудных» всеармянских денег — одно из тех должностных лиц, которое переизбрала уже революционная власть, руководствуясь принципом выбрать исключительно самых «чистых» из предыдущей власти. Получается, что теперь необходимо очистить уже не сам фонд «Армения», а совет попечителей, и, скорее всего, уже без соблюдения лишних формальностей… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Շատ ծանր էր լսել Հայաստան հիմնադրամի տնօրենին վերագրվող մեղադրանքը, որովհետև դա միայն հաղորդագրություն չէր հերթական պաշտոնյայի ձեռամբ կատարված հանցագործության մասին; Եկեք ճշտենք հասցեն․ այս հանցագործությունը կատարվել է հայության վստահության հենքով ձևավորված Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տանիքի ներքո։ Ապա տեսեք, թե ովքեր են ներկայացնում այդ խորհուրդը։ Ի վերջո Գլենդելի յոթնամյա թոթովախոս հայուհին իր դպրոցական խնայողությունների վերջին ցենտը վստահել է հենց այդ բարձրակոչում խորհրդին, որի անունից էլ ձևակերպվել են երկրաշարժի ավերակներին ու պատերազմի կարմիր շեմին կանգնած Հայաստանի կարիքները, որտեղ թեև չի երևում խաղադրույքի տողը, բայց դա բնավ չի մեղմում նողկանքի աստիճանը, որ ձգվում է պատերազմի հերոսի կեղծ մունդիրով գեներալից մինչև հայկական բոլոր ընտանիքներին բարեպաշտի կերպարով հայտնի հեռուստամարաթոնի հերոսը։ Գիտեք ինչն է վախեցնում․ համահայկական դժվար փողերի տնօրենը այն պաշտոնյաներից էր, որին վերընտրեց հեղափոխության իշխանությունը մաքուր նախկիններից ընտրելու բացառիկության սկզբունքով․ ստացվեց, հիմա մաքրել է պետք ոչ թե Հայաստան հիմնադրամը, այլ հոգաբարձուների խորհուրդը, այս ամգամ երևի առանց ավելորդ ձևապաշտության․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան