Здравствуйте! Национальная статистическая служба подтвердила, что в Армении товары первой необходимости подорожали на почти 30%. То есть, речь идёт о тех товарах, которые гражданин покупает каждый день. Наверное, вам известно, что правительство объясняет подорожание новым налоговым кодексом, который вступил в силу с первого января. Но на самом деле жизнь в Армении начала дорожать намного раньше. Парламентская оппозиция предлагает вернуться к предыдущим ставкам. Представитель правительства говорит, что это невозможно, поскольку эффект от этих ставок уже включен в бюджет и составляет около 33 миллиардов драмов. Вот теперь возник очень важный вопрос: кто будет оплачивать эту колоссальную сумму, которая необходима правительству как воздух и вода для того, чтобы обслуживать внешний долг, составляющий почти 7 млрд долларов. В противном случае, известно, что происходят весьма негативные вещи. Если параллельно с ростом цен выросли бы и зарплаты с пенсиями, то этот вопрос не давил бы с такой остротой, поскольку как минимум надо быть мазохистом, чтобы искать 33 миллиарда в таком лабиринте бедности. В городе Ванадзор 51-летний мужчина покончил жизнь самоубийством в собственной квартире, в Гюмри в контейнере-времянке обнаружено тело пенсионерки. До повышения цены на жизнь не помешало бы прикрепить к этим новым ставкам прощальные письма покончивших с собой жителей Армении … Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Ազգային վիճակագրական ծառայությունը հաստատել է, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են շուրջ 30 տոկոսով։ Այսինքն այն ապրանքների, որոնք քաղաքացին գնում է ամեն օր։ Երևի գիտեք, կառավարությունը թանկացումները բացատրում է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքով, բայց իրականում Հայաստանում կյանքը սկսել էր ավելի վաղ թանկանալ։ Խորհրդարանական ընդիմությունն առաջարկում է վերադառնալ նախկին դրույքաչափերին։ Կառավարության ներկայացուցիչն ասում է դա հնարավոր չէ, որովհետև այդ դրույքաչափերի էֆեկտն արդեն հաշվարկված է բյուջեում և կազմում է շուրջ 33 միլիարդ դրամ։ Հիմա շատ պարզ հարց է առաջացել. ով է վճարելու այդ ահռելի գումարը, որ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է յոթ միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը սպասարկելու համար, հակառակ դեպքում, գիտեք, շատ վատ բաներ են լինում։ Եթե աճող գների հետ աճեին նաև աշխատավարձերն ու թոշակները, հարցն այսպիսի սրությամբ չէր ճնշի, որովհետև առնվազն մազոխիստ պետք է լինել 33 միլիարդը աղքատության այսպիսի լաբիրինթոսում փնտրելու համար։ Վանաձորում հիսունմեկամյա տղամարդն ինքնասպան է եղել սեփական բնակարանում, Գյումրիում հետաղետյա վագոն֊տնակում հայտնաբերել են թոշակառու կնոջ դի. ապրելը թանկացնելուց առաջ չէր խանգարի այդ նոր դրույքաչափերին ամրագրել նաև իրենց կյանքին վերջ տված հայաստանցիների հրաժեշտի գրությունները…Հաջողություն:
Նվեր Մնացականյան