Здравствуйте! Экологические движения, как правило, имеют сильную и справедливую основу, если политическая сила использует их по назначению. Помните, чем закончилась борьба по закрытию Наирита. Теперь одна из окраин Еревана – Нубарашен, находится в унизительных условиях, несмотря на то что житель Нубарашена так же, как и проживающий в особняке на вершине Монумента, считается ереванцем. Непонятными остаются усилия представителей малочисленной партии «Еркир Цирани» обесценить в неравной политической борьбе превратившую Нубарашен в зону бедствия ситуацию. Получил ли житель Нубарашена какую-либо выгоду от той сцены, где мужчина в дорогом костюме из стана противника тащит за волосы женщину-депутата от партии «Еркир Цирани». Выгоду получили, скорее всего, работающие на месте журналисты. День был пустым, и поэтому вонючий пар потасовки быстро заполнил информационную пустоту. Так и не прозвучал вопрос: кто и когда спасет целую общину от экологической угрозы. В мэрии уже нейтрализовали эту угрозу. В Нубарашене пока будут дышать зловонием, поскольку позорный скандал потрясающим образом спас ответственных лиц от морщинистого вопроса, оставив в памяти сцену с участием тех, кто сыпет соль на рану Нубарашена … Удачи!
Բարեւ Ձեզ: Էկոլոգիական շարժումները, սովորաբար ուժեղ ու արդար հիմքեր են ունենում, եթե քաղաքական ուժը այն ճիշտ է օգտագործում։ Հիշում եք, Նաիրիտի փակման պայքարը ինչով ավարտվեց։ Հիմա Երևանի արվարձանային համայնքներից մեկը՝ Նուբարաշենը ապրում է նվաստացուցիչ պայմաններում, թեև նուբարաշենցին նույնպես համարվում է մայրաքաղաք Երևանի բնակիչ, ինչպես Մոնոմենտի բարձունքին բազմած առանձնատների բնակիչը։ Անհասկանալի էր Երկիր ծիրանիի փոքրաթիվ անդամների կողմից Նուբարաշենն աղետի գոտու վերածող թնջուկը քաղաքական անհավասար կռվում մսխելու ջանքերը։ Ինչ որ բան շահեց նուբարաշենցին այն տեսարանից, որտեղ Երկիր ծիրանիի կին պատգամավորին հակառակորդ թիմի թանկարժեք կոստյումով տղամարդը քարշ է տալիս մազերից։ Շահեցին երևի տեղում աշխատող լրագրողները. օրը դատարկ էր, դրա համար էլ գարշահոտ ծեծկռտուքի գոլորշին շատ արագ լցրեց ինֆորմացիոն դատարկությունը. այդպես էլ չհնչեց հարցը. լավ, բա երբ և ով է ազատելու մի ամբողջ համայնքի էկոլոգիական սպառնալիքից։ Քաղաքապետարանում արդեն ազատվել են այդ սպառնալիքից. այ, Նուբարաշենը դեռ կմնա գարշահոտության մեջ, որովհետև ամոթալի սկանդալը հրաշալիորեն փրկեց պատասխանատուներին կնճռոտ հարցից՝ հիշողության մեջ թողնելով տեսարանը Նուբարաշենի վերքին աղ լցնողների մասնակցությամբ… Հաջողություն: