Здравствуйте! Ереван уже прошел через одну неудачную попытку увеличения тарифа на проезд в общественном транспорте. Образно говоря, первый выстрел уже сделан, и в случае если второй тоже будет мимо цели, то трудно сказать, кому по лбу он срикошетит. Забастовка водителей маршруток против подорожания бензина, дизельного топлива, охлажденного газа может привести к серьезным последствиям, если она отделится от общей цепочки подорожаний. Суть в том, что очередную смирительную рубашку бедности трудно будет обосновать одним лишь тарифом на проезд. Именно этот фактор воодушевил владельцев транспортных компаний направить водителей на передовую – на фронт забастовки, чтобы добиться или снижения стоимости топлива, или увеличения тарифа на проезд. Очевидно, что первое невозможно, соответственно, бастующие будут прилагать усилия по увеличению тарифа на проезд в транспорте. И поскольку Ереван в отличие от большинства мировых столиц не готов к дотациям, и давно уже переполнен старыми и опасными «газелями», на их место придут новые владельцы транспортных маршрутов, в этот раз с монопольным правом на прибыль. Но это случится в летнюю жару, когда иммунная система людей уже привыкнет и к новому правительству, и к его внешнему блеску. Поэтому было бы хорошо, чтобы бастующие водители уточнили у своих хозяев – будут ли они иметь долю в новом тарифе на проезд, или нет…Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Երևանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մի ձախորդ փորձ արդեն արել է։ Պատկերավոր ասած, առաջին փամփուշտը կրակված է, և հաջորդը թիրախին չկպնելու դեպքում, դժվար է ասել ՝ բումերանգը ում ճակատին կդիպչի։ Բենզինի, դիզվառելիքի, սառեցված գազի թանկացման դեմ երթուղային գծերի վարորդների գործադուլը կարող է լրջանալ, եթե առանձնանա ընդհանուր թանկացումների շղթայից։ Բանն էլ հենց այն է, որ աղքատության հերթական զսպաշապիկը միայն ուղեվարձով հիմնավորելը դժվար կլինի։ Ահա հենց այդ հանգամանքն է գծատերերին ոգևորել ՝ վարորդներին մղել առաջին գիծ ՝ գործադուլային ճակատ. իջեցնել կամ վառելիքի գինը, կամ բարձրացնել տրանսպորտի սակագինը. պարզ է ՝ առաջինը հնարավոր չէ, ուստի գործադուլավորները կաշխատեն հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման վրա։ Եվ քանի որ Երևանը պատրաստ չէ դոտացիայի ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներում է, և հնամաշ ու գլխակեր գազելներից վաղուց շնչահեղձ է լինում, կգան նոր գծատերեր, այս անգամ շահույթի մոնոպոլ իրավունքով։ Բայց դա կլինի ամռան տապին, երբ մարդկանց իմունային համակարգը ընտելացած կլինի և նոր կառավարությանը և նրա արտաքին փայլին։ Դրա համար էլ լավ կլիներ գործադուլավոր վարորդները իրենց տերերից այսօր ճշտեին. տրանսպորտի նոր սակագնում իրենք մասնաբաժին ունեն, թե ՝ ոչ… Հաջողություն:
Նվեր Մնացականյան