Здравствуйте! Создается такое впечатление, что вопрос о переименовании ереванских улиц держат в повестке дня ценой особых усилий, с явным желанием заполнить опасную пустоту, образовавшуюся в нашей жизни. Иначе, как это и подобает людям, которые больше не боятся призрака коммунизма, процесс переименования мог бы пройти без лишней шумихи, точно так, как происходит с забытыми столичными свалками. Но сейчас, по крайней мере, неприлично накалять ситуацию в рамках спора о хороших и плохих образах ушедшего общества. По этой логике можно вычеркнуть из нашей памяти и наших родителей, только лишь по той причине, что они жили в однопартийном царстве. Кто-то скажет, а где еще они могли жить? Но превращение простого переименования в церемонию перезахоронения останков вымершего общества похоже на то, как если бы гимн Армении исполняли только на барабане. Помните, коммунизма уже нет, также как со временем не будет и этого «ИЗМА» нашего времени. Вы подумали, какие спорные переименования ожидают следующие поколения? Так что, делайте свое дело без потрясений и уйдите из лжеповестки, которая делает нашу жизнь тяжелее… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Այնպիսի տպավորություն է, որ երևանյան փողոցների անվանափոխության հարցը հատուկ ջանքերի գնով է պահվում օրակարգում ՝ մի տեսակ մեր կյանքի այս վտանգավոր պարապը ամեն գնով լցնելու ցանկությամբ. հակառակ դեպքում անվանափոխություններին կարելի էր անցնել անաղմուկ, ինչպես վայել է կոմունիզմի ուրվականից այլևս չվախեցող մարդկանց, ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքի մոռացված աղբավայրերի հետ են վարվում։ Հիմա խնդիրը տաքացնել մեռած հասարակարգի լավ ու վատ կերպարների սուբյեկտիվ բանավեճում, առնվազն ազնիվ չէ։ Այդպես կարելի է մեր հիշողությունից ջնջել անգամ մեր ծնողներին, միայն նրա համար, որ ապրել են միակ կուսակցության թագավորությունում։ Մեկը կասի, իսկ որտեղ կարող էին ապրել։ Այնպես որ, պարզ անվանափոխությունը վերածել մեռած հասարակարգի վերաթաղման արարողության, շատ նման է միայն դհոլով Հայաստանի հիմնը կատարելուն։ Հիշեք, կոմունիզմը չկա, ինչպես ժամանակին չի լինելու նաև մեր օրերի այս իզմը. մտածել եք, ինչ վիճելի անվանափոխություններ են սպասվում եկողներին։ Այնպես որ, արեք ձեր գործն անցնցում և դուրս եկեք կեղծ օրակարգից, այն ավելի է բարդացնում մեր կյանքը… Հաջողություն:
Նվեր Մնացականյան