Здравствуйте. Борьба с коррупцией – терминологический бренд постсоветского пространства, который власти ставших независимыми государств используют с перманентной периодичностью и с таким усердием и присущей 90-ым годам наивностью, как будто только обрели независимость
Утративших память людей называют манкуртами. Я не помню ни одного ведомства, борющегося с коррупцией, которое бы признало ошибки предыдущего. Если в Армении решили не следовать этой традиции, то нужно сделать вывод — постсоветский бренд исчерпал себя и незамедлительно нужен новый, причем в такой упаковке, которая не только бы радовала глаз, но и освежила память: ведь она тянется с нищих 90-ых до пирамид богатства наших дней.
Предположительно, армянская инициатива по противодействию коррупции зародилась именно на этой почве. Постсоветский опыт прошлого напоминает, что такие инициативы проявляются тогда, когда в отношениях между богатыми и бедными назревает кризис, и меньшинство сверхобеспеченных начинает объяснять нуждающемуся большинству, в какое время образовалось мифическое богатство того или иного индивида.
Именно это объяснение становится главным правилом игры: можно организовать и шумный хоровод, и станцевать нежное, выдержанное танго. Вероятно, один из авторов армянского законопроекта по противодействию коррупции руководствуется таким же замыслом, когда заявляет, что в борьбе против коррупции революции ожидать не стоит. Очень жаль.
Здесь стоит вспомнить, что в ходе революций в тогда еще советских странах именно Армении достался бренд островка демократии. Но кто теперь помнит об этом. И поэтому, кто теперь осмелится придать борьбе против коррупции революционную честность. Удачи.
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Կոռուպցիայի դեմ պայքար արտահայտությունը հետխորհրդային տարածքի տերմինաբանական բրենդ է, որից անկախացած խորհրդային հանրապետությունների իշխանությունները օգտվում են պերմանենտ պարբերականությամբ և այնպիսի ջանադրությամբ, կարծես նոր են անկախացել, այն էլ իննսունականներին բնորոշ միամտությամբ։ Հիշողության կորստով ապրողներին ասում են մանկուրտներ։ Ես չեմ հիշում կոռուպցիայի դեմ պայքարող որևէ մարմին, որ խոստովանել է իր նախորդի տապալումը։ Եթե Հայաստանում որոշել են խախտել ավանդույթը, ապա հարկ է եզրակացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հետխորհրդային բրենդը սպառել է իրեն, և արագ նորն է հարկավոր, այն էլ այնպիսի փաթեթավորմամբ, որը ոչ միայն աչք կշոյեր, այլև կթարմացներ հիշողությունը. չէ որ այն ձգվում է իննսունականների աղքատությունից մինչև մեր օրերի հարստության բուրգեր։ Ենթադրվում է, որ կոռուպցիայի կանխարգելման հայաստանյան նախաձեռնությունը հենց այդ հողի վրա է ծնվել։ Անցյալի հետխորհրդային փորձը հուշում է, որ նման նախաձեռնությունները իրականություն են մտնում այն ժամանակ, երբ հարուստների և աղքատների հարաբերություններում ճգնաժամ է առաջանում, և հասարակության փոքրաթիվ գերապահովները կարիքավոր մեծամասնությանը սկսում են բացատրել, թե ինչ ժամանակահատվածում և ինչպես է գոյացել այս կամ այն անհատի միֆական հարստությունը։ Ահա հենց այդ բացատրությունն է, որ դառնում է խաղի գլխավոր կանոնը, որի շուրջ, պատկերավոր ասած, կարելի է և աղմկոտ շուրջպար կազմակերպել, և մեղմ, երկարաշունչ տանգո։ Կոռուպցիայի կանխարգելման հայաստանյան օրինագծի հեղինակներից մեկը, հավանաբար հենց այդ մտայնությունից է օգտվում, երբ հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հեղափոխության պետք չէ սպասել. շատ ափսոս. այստեղ արժի հիշել, որ խորհրդային երկրների հեղափոխություններում հենց Հայաստանն էր նվաճել ժողովրդավարության կղզյակի բրենդը. հիմա ով է դա հիշում։ Դրա համար էլ ով կհանդգնի կոռուպցիայի դեմ պայքարին հեղափոխական ազնվություն հաղորդել… Հաջողություն:
Նվեր Մնացականյան