Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Էրդողանի որոշման վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարու
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշակոթողում մահմեդական կարգ անցկացնելու Թուրքիայի կառավարության որոշմանը պետք է արձագանքեն բոլոր պետությունները և ոչ միայն Հունաստանը, ասում է ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերություննե
«Առաջին հերթին ուղղափառ աշխարհի պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն, քանի որ պատմականորեն տաճարը պատկանել է ուղղափառ հավատացյալներին: Անշուշտ, կաթոլիկ եկեղեցին պետք է իր աջակցությունը հայտնի: Բացի այդ, երկար տարիներ իրար հետ հակադրության մեջ գտնվող քրիստոնեական դավանանքների կողմից Էրդողանի որոշման քննադատությունը լավ առիթ է եկեղեցիների մերձացման համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Ըստ փորձագետի՝ Էրդողանի որոշումը երկրի մահմեդականացման քաղաքականության և սեփական բռնապետության ամրապնդման քայլերից է: Այս քայլով Էրդողանը փաստացիորեն վերադարձնում է երկիրը դեպի օսմանյան անցյալ:
«Նման քայլերից հետո Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին զրույցներն անտեղի են: Թուրքիան բացարձակապես չի համապատասխանում եվրոպական պահանջներին: Դա այն երկիրն է, որը շարժվում դեպի միջնադարի խորքեր ինչպես երկրի կառավարման, այնպես էլ բազմաթիվ այլ հարցերում», — նշել է փորձագետը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարում ամեն օր կընթերցվի Ղուրան: Հունիսի 6-ին վերջին 80 տարվա մեջ առաջին անգամ իմամը Ղուրան է ընթերցել տաճարում: Ողջ արարողությունը հեռարձակվել է Թուրքիայի պետական հեռուստատեսությա
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենահայտնի մշակութային կոթողներից է՝ կառուցված IV-րդ դարում որպես ուղղափառ եկեղեցի: XV-րդ դարում այն համընդհանուր մահմեդականացման արդյունքում վերածվել է մզկիթի: 1935թ.-ից տաճարը գործում է որպես թանգարան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Սուր Սոֆիայի տաճարն ընդգրկվել է 1985թ.-ին: