Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանը որակեց որպես Եվրասիական միության տարածքի սպառնալիք:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացառապես ուղղված երկրի ներքին լսարանին՝ հայ ժողովրդին, ասում է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
«ԵԱՏՄ-ում բարդ իրավիճակ է ստեղծվել, և Սերժ Սարգսյանին նման հայտարարություննրոնք առավել դրական վերաբերմունք ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի նկատմամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Լեպեխինը:
Փորձագետի համոզմամբ, եթե լինի որևէ արձագանք Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից, ապա այն կհնչի միայն նեղ շրջանակում:
Եվրասիական տնտեսական միությունը կազմավորվել է 2010թ.–ի վերջին ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա: Ներկայումս կառույցի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: