Կոնստանտին Զատուլին. «Վիենայից հետո Ալիևը ստիպված կլինի ինքն իրեն պատժել» — Rusarminfo
Среда , 8 апреля 2020
Главная / Նորություններ / Կոնստանտին Զատուլին. «Վիենայից հետո Ալիևը ստիպված կլինի ինքն իրեն պատժել»

Կոնստանտին Զատուլին. «Վիենայից հետո Ալիևը ստիպված կլինի ինքն իրեն պատժել»

Մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումների արդյունքներով կազմակերպվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Երեք ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Հաշվի առնելով կայացած հանդիպումը՝ Ադրբեջանը դժվարությունների կհանդիպի արգեսիվ ակցիաների կազմակերպման հարցում, ինչպես ապրիլի սկզբին էր, ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Նախագահների հանդիպման արդյունքը ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվության կանխատեսելի նվազումն է: Մյուս բոլոր արդյունքները հայտնի կդառնան մինչև մյուս հանդիպում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կոնստանտին Զատուլինը:

Ըստ փորձագետի՝ բանակցություններին վերջապես աշխատել է հայկական դիվանագիտության հաղթաթուղթը՝ շփման գծում հետաքննությունների իրականացման մեխանիզմի ստեղծումը: «Բայց եթե Ադրբեջանն անգամ խախտի իր իսկ «սկզբունքները» և կատարի ստանձնած պարտավորությունները, դժվար թե կարելի լինի ակնկալել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքում որևէ մեկը կպատժվի, որովհետև այդ պարագայում Իլհամ Ալիևը ստիպված կլինի ինքն իրեն պատժել», — նշել է Կ.Զատուլինը: Չնայած Ադրբեջանի նախագահի այն պնդումների, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացի շարունակմանը, Վիենայի հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին դիպուկահարի կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ-ի զինծառայող:

Смотрите также

Վիկտոր Նադեին-Ռայևսկի. «Էրդողանը սպառնում է Հայոց ցեղասպանության կրկնությամբ ժամանակակից Թուրքիայում»

«Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում մոտ 100 հազ. հայ կա, որոնցից 50 հազ. Թուրքիայի …