Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ » — Rusarminfo
Понедельник , 24 февраля 2020
Главная / Հարցազրույց / Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ »

Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ »

Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: Նիստին այն կներկայացնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի կառավարության որոշումը վճռորոշ է երկրի խորհրդարանի համար, որն էլ պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին վերջնական որոշումը, — ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղի ճանաչման պատմական որոշման համար: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի սանձհարմամբ խախտեց հրադարարի ռեժիմը, ստատուս-քվոն սկզբունքայնորեն փոխվեց: Նոր իրականությունում Լեռնային Ղարաբաղը կճանաչվի ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս երկրների կողմից », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Մարտինովը: Ըստ փորձագետի՝ այն պնդումները, թե անկախության ճանաչումից հետո կսկսվի պատերազմ, ճշմարտացի չեն, քանի որ ապրիլի սկզբին Ղարաբաղում արդեն տեղի է ունեցել պատերազմ, և այն այսօր էլ շարունակվում է: «Ղարաբաղի ճանաչումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հենց այդ քայլը կկասեցնի Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմի վերսկսումը և կդառնա ղարաբաղյան հակամարտության կարագավորման ապահով երաշխիք», — նշել է Ալեքսեյ Մարտինովը: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը լարվեց ապրիլի 1-ից 2-ի գիշերը: Ապրիլի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբերի ղեկավարների մոսկովյան հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամանակավոր հրադարարի շուրջ:

Смотрите также

Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին

Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի …