Վիկտոր Նադեին-Ռայևսկի. «Էրդողանը սպառնում է Հայոց ցեղասպանության կրկնությամբ ժամանակակից Թուրքիայում» — Rusarminfo
Понедельник , Апрель 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Վիկտոր Նադեին-Ռայևսկի. «Էրդողանը սպառնում է Հայոց ցեղասպանության կրկնությամբ ժամանակակից Թուրքիայում»

Վիկտոր Նադեին-Ռայևսկի. «Էրդողանը սպառնում է Հայոց ցեղասպանության կրկնությամբ ժամանակակից Թուրքիայում»

«Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում մոտ 100 հազ. հայ կա, որոնցից 50 հազ. Թուրքիայի քաղաքացիներ չեն», մեջբերում է ադրբեջանական oxu.az կայքը Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս խոսքերը Էրդողանը հնչեցրել է ի պատասխան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է պատերազմել Ադրբեջանի դեմ:

Էրդողանի հայտարարությունը բացահայտ սադրանք և սպառնալիք է՝ ուղղված Թուրքիայի հայ բնակչությանը, — ասում է պատմաբան, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին:

«Թուրքիայի նախագահը ցանկացել է հիշեցնել 1915թ.-ի իրադարձությունների մասին՝ զգուշացնելով, որ դրանք կարող են կրկնվել: Հայաստանին ուղղված նրա ուղերձը հետևյալ իմաստն ունի. եթե որևէ բան այնպես չլինի, ապա ձեր հայրենակիցները վտանգի մեջ կհայտնվեն», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վիկտոր Նադեին-Ռայևսկին:

Ըստ պատմաբանի՝չնայած նրան, որ Թուրքիան հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, հարմար պահի այն հիշում է, որ ոչնչացրել է հայերին և սպառնում է այդ ահասարսուռ սպանդի կրկնությամբ:

«Սա հայերին հասցեագրված ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է, այսինքն՝ ցեղասպանության կրկնության սպառնալիք ժամանակակից Թուրքիայի տարածքում: Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն այս հայտարարություններին՝ ցույց տալով աշխարհին, որ խաղաղ մարդկանց ոչնչացնելու սպառնալիքը թուրքական քաղաքականության ավանդույթներից է», — նշել է Վիկտոր Նադեին-Ռայևսկին:

1914թ.-ին Օսմանյան կայսերության տարածքում բնակվում էր 13 մլն մարդ, որոնցից 2,1 –ից 4 միլիոնը ազգությամբ հայեր էին (բնակչության 16%-ից 31%-ը): 1918թ.-ին Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայում մնաց մոտ 150 հազ. հայ:

 

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

Добавить комментарий