Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Էրդողանի հանդիպումներն Ալիևի հետ սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»

Փորձագետ. «Էրդողանի հանդիպումներն Ալիևի հետ սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումը: Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական և եղբայրական հարաբերությունների արդյունավետ զարգացման շուրջ:

Էրդողանի այցը ուղղակի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա, — ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի անդամ Սերգեյ Բալմասովը:

«Բավական է միայն հիմք ընդունել ադրբեջանական հասարակության արձագանքն այդ այցին՝ նկատելու Ադրբեջանի ռազմատենչ տրամադրվածությունն ու վստահությունն առ այն, որ Թուրքիան նրան կսատարի: Սա ակնհայտ է, թեպետ Էրդողանն անգամ իր ելույթում չի շոշափել ղարաբաղյան հարցը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Բալմասովը:

Բայց, ըստ փորձագետի, պարտադիր չէ բարձրաձայն խոսել սեփական ռազմավարական դաշնակցին սատարելու մասին:

«Բոլոր լուրջ հարցերը կարգավորվում են առանց տեսախցիկների և լրագրողների: Անկասկած, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման շուրջ նախագծերը քննարկվել են Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմառդեմ հանդիպմանը», — նշել է Սերգեյ Բասմանովը:

Փորձագետը համոզված է, որի իրավիճակի շիկացումը ԼՂ հակամարտության գոտում բխում է Անկարայի շահերից, որն այդ ճանապարհով ճնշում է գործադրում Մոսկվայի վրա և հրավիրում է նրան անդրկուլիսյան բանակցությունների:

Հիշեցնենք, որ երկու նախագահների միջև կայացած հանդիպումն այս տարի թվով չորրորդն է: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվում է: Հակամարտության սրման գործում Թուրքիայի միջամտության մասին բազմիցս արտահայտվել են նաև ռուսաստանյան իշխանությունները: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած վերջին այցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե խաղաղությանը Լեռնային Ղարաբաղում, այլև պատերազմին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …