Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Անկարան ներքաշում է Վրաստանին և Ադրբեջանին ռուս-թուրքական հակամարտության դաշտ »

Փորձագետ. «Անկարան ներքաշում է Վրաստանին և Ադրբեջանին ռուս-թուրքական հակամարտության դաշտ »

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլին Ստրասբուրգում վրաց լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է բարձրացնել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի արագացման հարցը: «Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ բաց թողնելով դաշինքի անդամակցության համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը: Տեխնիկապես դա լիովին իրագործելի է: Մենք ամբողջությամբ սատարում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը, և ես կբարձրացնեմ այդ հարցը ՆԱՏՕ-ի մայիսյան նիստին», — ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Դա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է Թուրքիայի կողմից ընթացող ռուս-թուրքական առճակատման պայմաններում, — ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:

«Թուրքիայի կողմից ձեռնարկված ջանքերը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ուղղությամբ հաջողությամբ չեն պսակվի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն սատարի այդ նախաձեռնությանը: Այդուհանդերձ, նման հարց բարձրաձայնելն ինքնին հակառուսաստանյան քայլ է», -RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մ.Ալեքսանդրովը: Ըստ փորձագետի՝ Անկարան շարունակում է վնաս պատճառել Ռուսաստանին Հարավային Կովկասում՝ անընդմեջ խրախուսելով Բաքվին ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում և հիմա էլ փորձելով ռուս-թուրքական առճակատման մեջ ներքաշել Վրաստանին: Փորձագետը համոզված է, որ ի պատասխան նման քայլի՝ Ռուսաստանն իր կազմի մեջ կներառի Հարավային Օսիան: 2006-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն քվեարկեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին: 2008-ին նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանն անցկացրեց նաև հանրաքվե, որի տվյալների համաձայն, վրաց ընտրողների 77%-ը կողմ արտահայտվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …