iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
creativecommons.ru
editorialabiertafaia.com
korstom.ru
profobr27.ru
rcrcq.ca
pokerdom
Best UK slot sites
pinco casino
Пятница , 17 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանյան փորձագետները մեկնաբանում են Քերրի-Ալիև հանդիպումն առանց Սարգսյանի

Ռուսաստանյան փորձագետները մեկնաբանում են Քերրի-Ալիև հանդիպումն առանց Սարգսյանի

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի և տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Հանդիպմանը Ջ.Քերրին մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության դեպքերի կապակցությամբ: «Մենք ցանկանում ենք տեսնել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը: Խնդիրը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով, մենք այդ ուղղությամբ բավականին երկար ենք աշխատել», — նշել է պետքարտուղարը: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Վերջինիս հետ ԱՄՆ բարձրագույն իշխանությունը որևէ երկկողմ հանդիպում չի նախատեսել:

Իլհամ Ալիևի և Ջոն Քերրի միջև հանդիպումն ու համանման հանդիպման բացակայությունը Սերժ Սարգսյանի հետ առաջին հերթին թելադրված է ԱՄՆ-ի դիրքորոշմամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերություններով, — ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գուսևը: «Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը` ՀԱՊԿ-ի: Այս հարցում Քերրին երկու նախագահներից մեկին է ընտրել: Բայց, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունը, Քերրին կարող էր հանդիպել և առաջին, և երկրորդ նախագահի հետ: Բայց սեփական վերնաշափիկն ավելի մոտ է մարմնին», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Գուսևը:

Այս հանդիպումը չի խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն Հարավկովկասյան տարածաշրջանում իր նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, — ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը: «Նման հակամարտություններն, ինչպիսին որ ղարաբաղյանն է, միակողմանի չեն կարող կարգավորվել: Այս հանդիպումից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչները կբանակցեն Երևանի, ինչպես նաև Ստեփանակերտի հետ` որպես հակամարտության երրորդ կողմի», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Ա. Մարտինովը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիևը աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ-ում` Վաշինգտոնում մեկնարկած միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop
пин ап
Casino zonder CRUKS