Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Կայցելի արդյոք Վլադիմիր Պուտինը Հայաստան ապրիլի 24-ին

Կայցելի արդյոք Վլադիմիր Պուտինը Հայաստան ապրիլի 24-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. ապրիլի 24-ին այցելեց Երևան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչը հանգեցրեց Թուրքիայի իշխանությունների դժգոհությանը: RUSARMINFO-ն հարցում է անցկացրել ռուսաստանյան փորձագետների շրջանում` ճշտելու, թե ռուսաստանյան քաղաքական վերնախավից ով այս տարի կայցելի Երևան:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինի այցը Երևան քիչ հավանական է, — ասում է ԱՊՀ ինստիտուտի տնօրենի տեղակալ, Ազգային ռազմավարության խորհրդի անդամ Վլադիմիր Ժարիխինը:

«Այս տարի կլոր տարեթիվ չէ, և դժվար թե Ռուսաստանի նախագահը հենց ապրիլի 24-ին Հայաստան այցելության ամենամյա ավանդույթ է ձեռք բերել: Թուրքիայի և Ռուսաստանի միջև առճակատումը որևէ դեր չի կատարում Ռուսաստանի նախագահի` Հայաստան այցի հարցում: Ռուսաստանը դժվար թե հաշվի է առնում Թուրքիայի հնարավոր արձագանքը Պուտինի այս կամ այն քայլի առնչությամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վլ. Ժարիխինը:

Նախորդ տարվա այցը կապված էր այդ ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի հետ, և դժվար թե երկու տարին անընդմեջ նման այց լինի, — ասում է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

«Վլադիմիր Պուտինը գերհագեցած օրակարգ ունի` հատկապես նկատի ունենալով անընդմեջ ընթացող բանակցություններն ԱՄՆ-ի հետ սիրիական, ուկրաինական ճգնաժամերի կարգավորման և այլ հարցերի շուրջ: Նախագահն աջակցություն կհայտնի հայ ժողովրդին հայտարարության միջոցով, իսկ ապրիլի 24-ին Երևան կայցելի կամ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, կամ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Վլ. Լեպեխինը:

2015թ. ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին մասնակցեց ավելի քան 60 պատվիրակություն աշխարհի տարբեր երկրներից, նրանց թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Մյուս պետությունները ներկայացված էին վարչապետերի, խորհրդարանների նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …