iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 7 февраля 2026
amru
Главная / Без рубрики / Վլադիմիր Պուտին–Սերժ Սարգսյան. ինչ են քննարկելու երկու նախագահները Մոսկվայում

Վլադիմիր Պուտին–Սերժ Սարգսյան. ինչ են քննարկելու երկու նախագահները Մոսկվայում

Սերժ Սարգսյան — Վլադիմիր Պուտին հանդիպումը կկայանա մարտի 10-ին` օրվա երկրորդ կեսին: ՀՀ նախագահը Մոսկվա է ժամանում աշխատանքային այցով: Ըստ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովի` քննարկման առաջնահերթ թեման տարածաշրջանային անվտանգությունն է: «Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը հանգստություն չի պարգևում տարածաշրջանին, բայց, այդուհանդերձ, ողջ Հարավային Կովկասի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, և կարծում եմ, որ դա է լինելու երկու նախագահների միջև կայանալիք բանակցությունների գլխավոր թեման», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մարտինովը:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային անվտանգության համատեքստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական շփումների, մասնավորապես` հայ-ադրբեջանական շփման գծում Բաքվի կողմից հաճախակի հրահրվող սադրանքների հարցը: «Ոչ պակաս կարևոր հաջորդ հարցը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն ծրագրերի զարգացումն է: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին, որի նախագահությունը Հայաստանը ստանձնել է տարեսկզբից: Ակնհայտ է, որ տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերը ևս ներառված կլինեն օրակարգում», — նշել է Ալեքսեյ Մարտինովը: Նշենք, որ երկու նախագահներն առաջին անգամ են հանդիպում նոր տարում: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի նաև Պատմության պետական թանգարան, որտեղ մարտի 11-ին բացվում է «Հայաստան. Գոյության առասպելը» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի նախագահը ներկա կգտնվի նաև մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկող Շախմատի միջազգային մրցաշարին:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop