Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան փոխհատուցում է Բաքու մատակարարվող սպառազինությունների դիմաց» — Rusarminfo
Пятница , Ноябрь 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան փոխհատուցում է Բաքու մատակարարվող սպառազինությունների դիմաց»

Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան փոխհատուցում է Բաքու մատակարարվող սպառազինությունների դիմաց»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ խորհրդի բրյուսելյան նիստի նախօրեին ռուսաստանյան “Коммерсант” թերթի այլ հարցերին ի պատասխան` դժգոհություն է հայտնել նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի շուրջ: «Մենք չենք կարող հիանալ, որ Ադրբեջանը զենք է գնում` ընդ որում գրեթե ամեն օր սպառնալով նոր պատերազմ սկսել: Եվ մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը ձեռք է բերում այդ սպառազինությունները մեր դաշնակցից, որը բազմաթիվ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում նաև` ՀԱՊԿ շրջանակներում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի` Հայաստանն ունի հիմնավորված ցանկություն` տարածաշրջանում ապահովել որոշակի հավասարակշռություն, և եթե Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է մեծ քանակությամբ զենք, ապա Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից և ՀԱՊԿ անդամ հետաքրքրված է, որպեսզի ուժերի հավասարակշռությունը չխախտվի հօգուտ Ադրբեջանի:  «Հենց այդ պատճառով է Էդվարդ Նալբանդյանն արել նման հայտարարություն` ակնկալելով, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ կհավասարակշռի սպառազինությունների մատակարարումը Բաքվին և միևնույն ժամանակ կփոխհատուցի դրա դիմաց: Կարևորն այս հարցում այն է, որ հայկական կողմը չունի այն զգացումը, որ երկրի անվտանգությանը որևէ բան է սպառնում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Անդրանիկ Միհրանյանը: Ըստ քաղաքագետի` տարածաշրջանում հավասարակշռության ապահովման տեսանկյունից կարևոր է, որ Հայաստանն ունենա նվազագույն թվով թշնամիներ: «ՆԱՏՕ-ն սիրախաղ է տանում Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիան դաշինքի անդամ է: Այս պայմաններում, եթե հայկական դիվանագիտությունը կարողանա չեզոքացնել կամ դարձնել ՆԱՏՕ-ն Հայաստանի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված դաշինք, ապա Երևանը կկարողանա չեզոքացնել Թուրքիայի բացասական ազդեցությունը դաշինքի ներսում այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանին», — նշել է Անդրանիկ Միհրանյանը` անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Քաղաքագետը համոզված է, որ երբ առկա է ՆԱՏՕ-ի աջակցությունն ու ըմբռնողական մոտեցումը մի շարք հարցերում, անխոհեմ կլիներ չօգտվել դրանից և չչեզոքացնել ՆԱՏՕ-ի անդամ այն պետությունների բացասական գործողությունները, որոնք թշնամաբար կամ ոչ այնքան բայրացակամ են վերաբերվում Հայաստանին: 2010-14թթ. Բաքուն և Մոսկվան 4 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել հարձակողական բնույթի սպառազինության և ռազմական տեխնիկայի առուվաճառքի շուրջ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել են S300PMU2 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի, մի քանի «TOR-2ME» տեսակի զենիթա-հրթիռային համակարգերի, 100 միավոր ռազմատրանսպորտային ուղղաթիռների, 100 Т-90С տանկերի և 100 միավոր ՀՄՄ3-ի, 18 միավոր «MSTA-S» տեսակի ինքնագնաց հրետանային համալիրի և 18 TOC-1A «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետ համակարգերի ձեռքբերման մասին:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …