Воскресенье , 8 декабря 2024
amru
Главная / Без рубрики / Բյուջետային թռիչքներ դեպի Երևան. «Победа»-ն խոստանում է էժան ուղետոմսեր Հայաստան մեկնողներին

Բյուջետային թռիչքներ դեպի Երևան. «Победа»-ն խոստանում է էժան ուղետոմսեր Հայաստան մեկնողներին

Ռուսաստանյան «Победа» բյուջետային ավիափոխադրողը, որը մնտում է «Аэрофлот» ընկերության խմբի մեջ, դեպի Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել: Համապատասխան հրամանը հրապարակված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում:

«Победа»-ն Սոչի և Հայաստան ուղղություններով շաբաթական 4 թռիչք իրականացնելու թույլտվություն է ստացել: Ներկայումս այլ ավիափոխադրողների կողմից նշյալ ուղղություններով առաջարկվող մեկ ուղետոմսի գինը կազմում է 7 հազ. ռուբլի:

«Победа»-ի ուղետոմսի գնի մասին դեռևս չի հայտնվում, բայց նշենք, որ ավիափոխադրողը ուղետոմսի նվազագույն չափը սահմանել է 999 ռուբլու սահմաններում` ներառյալ հարկերն ու 10 կգ չգերքազանցող ուղեբեռը:

Նշենք, որ Մոսկվա-Երևան ուղետոմսի միջին արժեքը կախված սեզոնից տատանվում է 14 495 -ից 15 425 ռուբլու սահմաններում:

«Победа»-ն թռիչքներ կիրականացնի նաև Մոսկվայից դեպի Չեռնոգորիա (Պոդգորիցա և Տիվատ) և Կիպրոս (Լարնակա և Պաֆոս):

«Победа» ավիաընկերությունը հիմնադրվել է 2014-ին`փոխարինելով «Добролет» լոուքոստերին, որը նույն տարում դադարեցրել է իր գործունեությունը, քանի որ ԵՄ-ն այն ներառել էր պատժամիջոցների տակ ընկած իրավական անձանց ցուցակում` դեպի Ղրիմ իրականացվող թռիչքների պատճառով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …