Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնաբերել է 170 տոննա վտանգավոր լոլիկ` ներկրված Ադրբեջանից, Իսպանիայից և Սերբիայից

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնաբերել է 170 տոննա վտանգավոր լոլիկ` ներկրված Ադրբեջանից, Իսպանիայից և Սերբիայից

«Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները Մերձմոսկովյան մարզում հայտնաբերել են ավելի քան 170 տոննա խնձոր և լոլիկ` ներմուծված Ադրբեջանից, Սերբիայից և Իսպանիայից, առողջության համար վտանգավոր թունաքիմիկատների պարունակությամբ: Այս մասին հայտնում է Հացահատկի որակի գնահատման կենտրոնի մամլո ծառայությունը, որտեղ անցկացվել է նշյալ ապրանքների հետազոտությունը:

Մոսկվայի, Մերձմոսկովյան և Տուլայի մարզի «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունների աշխատակիցները պլանային ստուգում են անցկացրել Մոժայսկի և Կալոմնայի ժամանակավոր պահուստներում, որտեղ էլ նմուշներ են վերցրել ներկրված խնձորի և լոլիկի չափաքանակից: Արդյունքում պարզվել է, որ դրանցում պարունակվող թունաքիմիկատների քանակը գերազանցում է թույլատրելիի սահմանը:

«Լոլիկի (ծագման երկրներ` Ադրբեջան և Իսպանիա) ընդհանուր քանակից վերցված 19,3 տոննա նմուշի հետազոտությունների արդյունքում արձանագրվել է քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակի 1,7 անգամ գերազանցում», — նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հետազոտությունների արդյունքում կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել են «Ռոսսելխոզնադզոր»:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …