Суббота , 10 июня 2023
amru
Главная / Без рубрики / Մոդեստ Կոլերով. «Թեհրանը չի համագործակցի Ադրբեջանի հետ` ընդդեմ Հայաստանի»

Մոդեստ Կոլերով. «Թեհրանը չի համագործակցի Ադրբեջանի հետ` ընդդեմ Հայաստանի»

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները մինչև տարեվերջ կկապվեն իրար: «Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տարանցման և միջանցքի հարցերին, ապա Աստարա (Իրան) և Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծերի միացումը կարևոր իրադարձություն կդառնա մինչև տարեվերջ», — ասել է Ռուհանին: Այդ երկաթուղին անհրաժեշտ է Իրանին մեկուսացումը հաղթահարելու համար, բայց տնտեսական համագործակցությունը չի կարող լուծել Թեհրանի և Բաքվի միջև առկա քաղաքական խնդիրները, ասում է REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: «Ոչ հեռավոր անցյալում Բաքուն փորձում էր ապակայունացնել իրավիճակն Իրանում` զարգացնելով Ադրբեջանի և Հարավային Ադրբեջանի (Իրանի տարածք) միասնության թեման: Իրանում ոչինչ չեն մոռացել, ավելին` Իրանում հիշում են, որ Ադրբեջանի ներկայիս տարածքը պատկանել է Պարսկաստանին, այդ իսկ պատճառով էլ Իրանը միշտ նայելու է Ադրբեջանին այնպես, ինչպես Թուրքիան հիմա նայում է Սիրիայի տարածքին` որպես իր նախկին կայսերության մի մաս», — նշել է Մոդեստ Կոլերովը: Ըստ փորձագետի` Իլհամ Ալիևը արել է հնարավորը, որպեսզի Իրանի ներկայիս իշխանությունները վերաբերեն Ադրբեջանին որպես ԱՄՆ-ի դաշնակից ընդդեմ Իրանի: Մինչդեռ Հայաստանը զուսպ քաղաքականություն է վարել Իրանի հարցում և համագործակցել երկրի հետ հակաիրանական պատժամիջոցների պայմաններում: «Սահմանների երկայնքով Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով, պահպանելով զգոնություն և սառը վերաբերմունք Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հանդեպ, Թեհրանը չի կառուցի հարաբերություններ Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի», — նշել է Կոլերովը: Ըստ փորձագետի` Իրանի և Հայաստանի միջև ցանկացած պարագայում պահպանվում են առանձնահատուկ հարաբերություններ, քանի որ Հայաստանի համար իրանյան ուղին կիսաշրջափակումը ճեղքելու տարածքային բոլոր ելքերի հավասար կեսն է: Հիշեցնենք, որ նախնական հաշվարկներով, Իրան-Ադրբեջան երկաթուղու թողունակության ծավալը կկազմի 1,4 մլն ուղևոր և 5-7 մլն տոննա բեռ տարեկան կտրվածքով: Երկաթուղու ողջ երկայնքով կկառուցվի 22 թունել և 15 կամուրջ:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …