Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Ռուսաստանյան սպառազինությունը կապահովի հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»

Փորձագետ. «Ռուսաստանյան սպառազինությունը կապահովի հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»

«Смерч»
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են 200 մլն դոլարի վարկի տրամադրման շուրջ դեռևս նախորդ տարի, սակայն միայն համաձայնագրի ստորագրումից հետո հայտնի դարձավ, թե ինչ սպառազինություն և ռազմատեխնիկա է ձեռք բերում Երևանը Մոսկվայից: Տասը տարի ժամկետով և մինչև 2018-ի սկիզբը տարկետման ժամկետով վարկի տրամադրման շուրջ պայմանագրի վավերացումը տեղի է ունեցել նախօրեին: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Ըստ համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր։ Հայաստան կտեղափոխվեն նաև ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համակարգեր, 9Մ342 հրթիռներ, ՌՊԳ-26 նռնակներ, Դրագունով դիպուկահարային հրացանններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական և կապի սարքավորումներ: Հայաստանի ձեռք բերած սպառազինություններն ու ռազմական տեխնիկան տպավորիչ են: Դրանք պատկանում են հարձակողական բնութագրի, բայց կոչված են ղարաբաղյան հակամարտության գոտում վերականգնել ուժերի հավասարակշռությունը, ասում է ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ-ի զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը: «ՏՕՍ-1Ա «Բուրատինո» ծանր հրետանային համակարգն առկա էր Իրաքում, ներկայումս այն կիրառվում է Սիրիայում` ցուցադրելով մեծ արդյունավետություն, և դրա ներկայությունը Հայաստանում երաշխավորում է, որ Ադրբեջանը չի կիրառի իր կողմից ավելի վաղ Ռուսաստանից ձեռք բերած ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համակարգը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Եվսեևը: Ըստ փորձագետի` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որը Հայաստանը մտադիր է ձեռք բերել, ամենաժամանակակիցն է աշխարհում, որը «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ի հետ միասին կամրապնդի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը: «Ինքնաթիռների և ուղղաթիռների քանակով Ադրբեջանի ավիացիայի գերակայության պայմաններում Հայաստանը պետք է ամրապնդի իր հակաօդային պաշտպանությունը: Այս հարցում նրան օգնում է Ռուսաստանը`տրամադրելով այնպիսի սպառազինություն և ռազմատեխնիկա, որոնք Հայաստանը կարող է տեղադրել ցանկացած կետում և կիրառել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեմ պատերազմում» , — նշել է ռուսաստանցի փորձագետը: Բացի ծանր սպառազինությունների հարցում հավասարակշռության ապահովումից անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել թեթև սպառազինության հարցին, քանի որ ներկայումս ղարաբաղյան գոտում ընթանում են հետախուզական-դիվերսիոն գործողություններ, նշել է Եվսեևը: «Այս պարագայում կարևոր է ունենալ ժամանակակից մեծ հեռահարությամբ դիպուկահարային հրացաններ: Բացի այդ զորքերի արդյունավետ պաշտպանական գործողությունների համար անհրաժեշտ է շարժունակություն, ինչն էլ ապահովում են «Տիգր» զրահամեքենաները, որոնք կարող են կասեցնել թշնամու առաջխաղացումը, հետապնդել նրան և չեզոքացնել նրա դիվերսիոն խմբերին», — պարզաբանել է Վլադիմիր Եվսեևը: Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 18-ին ՌԴ Ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է այլ երկրներին վարկեր տրամադրելու գործընթացում հնարավոր դադարի մասին, ինչը պայմանավորված է բյուջետային ծախսերի շուրջ ստեղծված լարված իրավիճակով: Այդուհանդերձ, 200 մլն դոլարի վարկը, որի շուրջ պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել 2015-ին, կտրամադրվի Հայաստանին:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …