Ծովակալ Սերգեյ Ավագյանց. խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը` ծնունդով դեպի ծով ելք չունեցող երկրից — Rusarminfo
Суббота , Октябрь 21 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Ծովակալ Սերգեյ Ավագյանց. խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը` ծնունդով դեպի ծով ելք չունեցող երկրից

Ծովակալ Սերգեյ Ավագյանց. խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը` ծնունդով դեպի ծով ելք չունեցող երկրից

Հայաստանն իր ներկայիս տարածքով չունի ելք դեպի ծով: Ամենամեծ բնական ջրամբարը Սևանա լիճն է, որը, չճնայած իր եզակիության, որևէ կերպ չի կարող ծառայել նավատորմ ստեղծելու գաղափարին: Բայց որքան էլ տարօրինակ չհնչի, ծովի ելք չունեցող պետությունն իր պատմության ընթացքում աշխարհին տվել է հանրահայտ նավաստիներ: Նրանցից ամենահայտնին ԽՍՀՄ Ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովն էր (Իսահակյան): Մեր օրերում Իսակովի գործի շարունակողն ու հայրենակիցը Սերգեյ Ավագյանցն է: Սերգեյ Իոսիֆի Ավագյանցը ծնվել է 1957թ.-ի ապրիլի 6-ին Երևանում, ԽՍՀՄ ռազմածովային ուժերի սպայի ընտանիքում: 1980-ին ավարտել է Նախիմովի անվան սևծովյան ռազմական բարձրագույն ուսումնարանը, իսկ 1991-ին` ՌԾՈՒ-ի սպայական հատուկ դասընթացները: 1998-ին Ավագյանցը ավարտել է նաև Խորհրդային միության նավատորմի ծովակալ Կուզնեցովի անունը կրող ռազմածովային ակադեմիան, իսկ 2007-ին` ՌԴ ՌՈՒ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Իր ռազմական գործունեությունը Ավագյանցը սկսել է 1980թ.-ի օգոստոսին` ծառայության անցնելով Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Յումաշև» մեծ հականավատորմային նավում՝ որպես զենիթառակետային կառավարման դիվիզիոնի ռակետահրետանային ռազմական միավորման խմբի ղեկավար: 32 տարի անց` 2012թ.-ին, նա նշանակվել է ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար: 2012-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Ավագյանցին շնորհվել է փոխծովակալի կոչումը, իսկ 2014-ի նույն օրը` ծովակալի ռազմական կոչումը: Սերգեյ Ավագյանցը պարգևատրվել է «ԽՍՀՄ Զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության համար» III աստիճանի շքանշանով, «Ռազմական ծառայությունների» և «Ծովային ծառայությունների համար» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայության» II աստիճանի մեդալով, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոբելյանական մեդալով` «Ի հիշատակ Մեծն Սուրբ Իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցի»: Հայազգի առաջին նավաստին եղել է Ռոման Ա Լակապինը` Բյուզանդիայի կայսերը 920-944թթ.: Ծովի հանդեպ սիրո և նվիրումի համար փոխծովակալի կոչման է արժանացել նաև հանրահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկին (Այվազյան): Իսկ Նովոռոսիսկ քաղաքի և նավահանգստի հիմնադիրը եղել է Լազար Մարկովի Սերեբրյակովը (Ղազար Մարկովի Արծաթագործյան):

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN