Ռուսաստանցի պատմաբան. «Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի խզումը չի բխում Ռուսաստանի շահերից» — Rusarminfo
Вторник , Октябрь 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Ռուսաստանցի պատմաբան. «Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի խզումը չի բխում Ռուսաստանի շահերից»

Ռուսաստանցի պատմաբան. «Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի խզումը չի բխում Ռուսաստանի շահերից»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն արդեն ուսումնասիրում է ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջարկը Մոսկվայի պայմանագրի խզման վերաբերյալ և սահմանված ժամկետում կներկայացնի իր դիրքորոշումը հարցի շուրջ: Մոսկվայի պայմանագրի չեղարկումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ այն, առաջին հերթին, եվրոպական անվտանգության համակարգի մի մասն է կազմում, ասում է Քաղաքական և սոցիալական հետազոտությունների սևծովյան-կասպյան ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռայեվսկին: «Պայմանագրի խզումից Ռուսաստանը ոչինչ չի շահի: Պայմանագրում չկա ամրագրված որևէ դրույթ, որը որևէ բան կփոխի Ռուսաստանի համար: Թուրքիան միայն բարոյապես կպատժվի: Բայց ոչ ավելին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վ. Նադեին-Ռայեվսկին:

Ըստ պատմաբանի` եթե ենթադրենք, որ պայմանագիրը կարող են խզել, ապա անգամ այդ պարագայում Թուրքիայի հետ սահմանների հարցը չի դառնա քննարկման առարկա, քանի որ Ռուսաստանը Թուրքիային սահմանակից չէ, իսկ Թուրքիայի հետ Հայաստանի և Վրաստանի սահմանների ճակատագիրը կախված է Կարսի պայմանագրից: Բայց այս հարցում առավել կարևոր դերակատարում ունի այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը եվրոպական անվտանգության համակարգում և սահմանների երաշխավորման հարցում: «Եթե մենք խախտում ենք այդ պայմանավորվածությունները, հերքում սահմանները, ապա դառնում ենք եվրոպական անվտանգության խախտողներ, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս օգտվել անհետաձգելի իրավունքից` պահանջելով ՆԱՏՕ-ի աջակցությունն ընդդեմ Ռուսաստանի: Դա շատ լուրջ խաղաքարտ է Թուրքիայի ձեռքին Սիրիայում, ինչպես նաև հայ-թուրքական սահմանին տարատեսակ սադրանքներ իրականացնելու համար», — նշել է Նադեին-Ռայեվսկին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Կոմունիստական կուսակցության քարտուղար Սերգեյ Օբուխովը և ՌԴԿԿ ԿԿ նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը դիմել են ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ԱԳ նախարար Ս.Լավրովին` առաջարկելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN