Понедельник , 7 октября 2024
amru
Главная / Без рубрики / ՌՌՀԻ փոխտնօրեն. Հայաստանը ԵՄ-ի համար փորձարարական հարթակ է

ՌՌՀԻ փոխտնօրեն. Հայաստանը ԵՄ-ի համար փորձարարական հարթակ է

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ մոտ ժամանակներս ԵՄ արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Մոգերինիի այցը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն չի հրաժարվել հետխորհրդային տարածքի պետություններին իր հետաքրքրությունների ոլորտ ներգրավելու և նրանց հետ սերտ համագործակցելու նախագծից, համոզված է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) տնօրենի տեղակալ Թամարա Գուզենկովան: «ԵՄ-ի տեսանկյունից Հայաստանը փորձարարական հարթակ է Եվրասիական միության և, մասնավորապես, Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու համար»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Թամարա Գուզենկովան:

Հայաստանի պարագայում փորձարկում են այն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան Եվրասիական միության անդամ պետությանը համագործակցել ԵՄ-ի հետ: «Դա կարևոր նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարող է հստակ հեռանկարներ ունենալ: Հայաստանյան տարբերակի վրա կարող են մշակվել նոր ինտեգրացիոն կառույցի հետ համագործակցության մեխանիզմներն ու բանաձևերն, ինչպես նաև ոչ կոնֆլիկտային փոխգործակցության տարբերակները», — նշել է Գուզենկովան: Ըստ նրա` Եվրոպական միությունը բավականին սառը քաղաքական և տնտեսական միավորում է, որը միայն սեփական շահերով է առաջնորդվում, և եթե կիևյան մայդանից քաղած դասերը օգտակար եղած չլինեն Բրյուսելի համար, ապա ԵՄ նպատակը կարող է լինել ոչ միայն տնտեսական համագործակցությունը: Իրականում տնտեսականն է ցանկալի, քանի որ Հայաստանը շատ հարցերում խոցելի է և ցանկացած տատանում այնտեղ հանցագործություն կլինի: Հայաստանի համար հիմա անհրաժեշտ է սթափ հաշվարկներ անել, որում պետք է արտացոլված լինի Հայաստանի տնտեսության և հասարակության ապագան: Նշենք, որ 2013-ին Երևանը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ու ազատ առևտրի գոտու ստեղծման մասին փաստաթուղթը, քանի որ Հայաստանը ցանկություն հայտնեց միանալու Մաքսային միությանն ու մասնակցելու եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է հանդիսանում 2015-ի հունվարի 2-ից:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …