Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսեյ Մարտինով. «Ում է վախեցնում ԱՄՆ հետախուզությունը Ղարաբաղի պատերազմով»

Ալեքսեյ Մարտինով. «Ում է վախեցնում ԱՄՆ հետախուզությունը Ղարաբաղի պատերազմով»

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը ներկայացրել է մի զեկույց, որում չի բացառվում ղարաբաղյան հակամարտության սրումը 2016-ին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ԼՂ հիմնախնդրի շուրջ շարունակ բարձր է եղել 2015-ին: Բաքվի կողմից ռազմական ուժի համալրումը տնտեսական պայմանների վատթարացման պայմաններում մեծացնում է հակամարտության սրման հավանականությունը 2016-ին », — ասված է զեկույցում: Ամերիկյան փորձագետներն, այդ թվում նաև` ռազմագետները չեն բացառում ղարաբաղյան հակամարտության օգտագործումը կամ սրումը` ելնելով ԱՄՆ-ի շահերից, նշում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը: «Այն, ինչ նախկինում պարզ էր և քննարկվում էր փորձագիտական շրջանակում միայն, այսօր արդեն հնչում է բոլոր շուրթերից: Ամերիկյան պաշտոնյանների նման մոտեցումը չի կարող չանհանգստացնել: Դա առավել նկատելի է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մարտիոնվը: Ըստ նրա` ամերիկյան հետախուզությունը նման հայտարարություններով փորձում է վախեցնել ինչ-որ մեկին, բայց թե ում, դժվար է ասել: «Հայաստանի ՞ն, որն անցել է տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների միջով, թե՞ Ռուսաստանին, որն ունի հզոր և նորագույն տեխնիկայով հագեցած ռազմաբազա Գյումրիում: Այս հարցն անհրաժեշտ է հղել զեկույցի հեղինակներին», — նշել է Մարտինովը: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն շարունակ լարում է իրավիճակը հակամարտության գոտում: Այսպես, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է 5600 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև կիրառվել են 60 եւ 82 մմ ականանետեր, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր: Հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …