Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսանդր Կրիլովը Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմաբազայում տիրող կարգապահության մասին

Ալեքսանդր Կրիլովը Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմաբազայում տիրող կարգապահության մասին

Նախորդ շաբաթ Հայաստանի լրատվամիջոցները հեղեղված էին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմբազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուրնիկովի մասնակցությամբ միջադեպի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ վերջինս կեսգիշերին ալկոհոլի ազդեցության տակ փորձել է ներխուժել Գյումրի շենքերից մեկի բնակարան: Զինծառայողը տևական ժամանակ հարվածել է բնակարանի դռանը` պահանջելով այն բացել: Տան տերերը ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որից հետո զինծառայողը տեղափոխվել է ոստիկանության շրջանային բաժանմունք, իսկ այնհուհետև նրան հանձնել են ռազմաբազայի ղեկավարությանը: Նման դեպքերը անպատիժ չպետք է թողնել, որովհետև վաղ թե ուշ դրանք կազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա, համոզված է Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը: «Մեղավորներին հրապարակավ պատժելը երաշխիք է, որ նման միջադեպերը չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Սրան կարելի է հասնել հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում այս հարցի առավելագույնս լուսաբանմամբ: Պատժել անհրաժեշտ է ոչ միայն հանցագործին և նրա անմիջական ղեկավարությանը, այլև նրանց, ովքեր ուղարկում են նման ոչ վստահելի զինվորներ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալ.Կրիլովը: Բայց, ըստ փորձագետի, անգամ ամենակատարյալ ղեկավարության պայմաններում դժվար է 100%-ով բացառել նման դեպքերի կրկնությունը, իսկ հայկական կողմի մասնակցությունն այս հարցում չի օգնի:

«Մենք գործ ունենք այնպիսի մի կառույցի հետ, ինչպիսին որ բանակն է: Այն բավականին յուրօրինակ է, բայց առանց դրա հնարավոր չէ: Ռուսաստանյան զորքերի ներկայությունը Հայաստանում հարկադրված անհրաժեշտության դրսևորում է, առանց որի չի կարող ոչ Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանը», — նշել է քաղաքագետը` ընդգծելով արտասահմանում ռուսաստանյան բազաներում պայմանագրային զինծառայողներ ուղարկելու անհրաժեշտությունը, ինչը կբարելավի ռազմական կարգապահությունը: «Հայաստանի բազայի ռազմական կազմի ձևավորման հարցում պետք է նկատի ունենալ, որ դա օտարերկրյա պետության տարածք է: Այդ իսկ պատճառով այդ կազմը պետք է ձևավորել հատուկ կարգով, որպեսզի այնտեղ չհայտնվեն Վալերի Պերմյակովի նման հոգեպես անհավասարակշռված մարդիկ: Այն պետք է ամբողջությամբ կազմված լինի պայմանագրային զինծառայողներից, որպեսզի այնտեղ գտնվեն իերնց գործի գիտակներ, որոնք անցել են կյանքի և բանակի դպրոցը», — նշել է Կրիլովը: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան: Նախորդ տարի արձանագրվել է երկու աղմկահարույց միջադեպ` ռուսաստանցի զինվորականների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Վալերի Պերմյակովը սպանել էր 7 անձից բաղկացած ընտանիքին, նրանց թվում` երկու մանկահասակ երեխա: Իսկ հունիսի 15-ին ռազմաբազայի մոտակայքում հայտնաբերվել էր զինծառայող Իվան Նովիկովի դին, ում սպանել էր իր զինակիցը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …